Արմինֆո. Հայաստանում Կարմիր գրքում գրանցված թռչունների որսի դեպք է բացահայտվել։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որսագողության փաստը հաստատվել է մայիսի 9-ին Շիրակի մարզի Սարապատ համայնքի Մուսայելյան բնակավայրի մոտակայքում: Երկու քաղաքացիներից առգրավվել է որսորդական 2 հրացան, 34 փամփուշտ, ինչպես նաեւ երկու գնդակահարված կտցար, որը գրանցված է Կարմիր գրքում։
Առգրավված զենքն ու ռազմամթերքն ի պահ են հանձնվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության բաժին, նախապատրաստվում են նյութեր: