Արմինֆո. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանել է խորհրդարան ՝ մասնակցելու 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։ Ընդ որում, նախկին վարչապետը հրաժարվել է մեկնաբանություններից եւ չի պատասխանել իրեն սպասող լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Վերջինիս աշխատանքի նպատակն է բացահայտել այն ժամանակվա իշխանությունների կողմից հնարավոր սխալները, թերությունները կամ անգործությունը սահմանին իրավիճակի սրման վերոնշյալ ժամանակահատվածում, որը հանգեցրել է ավելի քան 100 հայ զինծառայողների մահվան: Հանձնաժողով ներկայացել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Մինչդեռ, գլխավոր շտաբի այն ժամանակվա ղեկավար, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ հանձնաժողովի նիստին: