Արմինֆո. Դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին, ժամը 17:50-ին:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին նախկին նախագահի փաստաբանները միջնորդություններ էին ներկայացրել Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, գրավի դիմաց ազատ արձակելու, ինչպես նաեւ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Երաշխավոր հանդես գալու ցանկությամբ հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահն ազատ էր արձակվել Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ: Սակայն այդ որոշումը բողոքարկվել էր դատախազության կողմից, եը Քոչարյանը կրկին կալանավորվել էր։
Ռոբերտ Քոչարյանն անցնում է որպես մեղադրյալ 2008 թվականի մարտի 1-ի գործով։ Մեղադրանքներն առաջադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապալում)։