Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մայիսի 8-ին կայացած դատական նիստի ժամանակ միջնորդություն է ներկայացրել նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակելու վերաբերյալ:
Հայաստանի երկրորդ նախագահի համար պատրաստ են երաշխավորվել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նախկին վարչապետները ներկայացել են անձամբ նիստի դահլիճ ՝ երաշխավորությունը հաստատելու նպատակով։
Դատարանի շենքի դիմաց ընթանում է փոքրաթիվ ակցիա ՝ ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ։ Նրանց թվում է նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով դատական գործընթացը որակեց որպես <ազգային խայտառակություն> և ընդգծեց, որ Շուշիի ազատագրման օրը Արցախի ազգային հերոսը պետք է ազատ արձակվի ։