Արմինֆո. "Ադեկվատ" շարժման ակտիվիստները հարձակվել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վրա։ Դա տեղի է ունեցել 17:30-ի սահմաններում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող Seasons ռեստորանի մոտ:
Պատահաբար դեպքի վայրում հայտնված ԱրմԻնֆոյի թղթակիցը ականատես է եղել Ալեն Սիմոնյանին հասցված մարմնական վնասվածքներին: Վնասվածքները ծանր չեն եղել, սակայն ստիպված են եղել շտապ օգնություն կանչել, որը նրան հիվանդանոց է տեղափոխել։ Այն մասին, որ հարձակվողները եղել են "Ադեկվատ" շարժման ակտիվիստներ, և նրանց մեջ՝ ոմն Արթուր, ԱրմԻնֆո-ի թղթակցին պատմել են դեպքի վայրում՝ ծեծի վկաները: Նրանց խոսքով ՝ հարձակվողներն անարգել հեռացել են դեպքի վայրից ։ Շտապ օգնության հետ միասին դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության ներկայացուցիչներ։