Արմինֆո.Նիդերլանդների գերագույն դատարանն այսօր հրապարակված վճռով վերահաստատել է նախորդ ատյանների որոշումները՝ դատապարտելու Ադրբեջանա-թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահին՝ ազգային խտրականություն քարոզի և բռնության կոչերի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
<2014թ. Ալմելոյում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի դեմ կազմակերպած բողոքի ցույցին Իլհան Աշքինը հայտարարել էր, թե «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը»։
Այս որոշումը Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցների հետևողական պայքարի արդյունքն է և վճռական հաղաթանակն է ռասիզմի դրսևորումների դեմ։
Նիդերլանդական դատարանը վերահաստատեց հանդուրժողականության և Իրավունքի գերակայության երաշխավորի իր դերը>,-գրել է նա։