Արմինֆո. Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքում է կորոնավիրուսի դեմ պայքարում Անկարայի կողմից Երեւանին աջակցություն ցուցաբերելու մասին տեղեկատվությունը:
<Թուրքիայում բնակվող Հայաստանի շուրջ 70 քաղաքացիներ ուղարկվել են հայրենիք ։ Հայաստանի քաղաքացիները հայրենիք են ուղարկվել Վրաստանով։ Որեւէ օգնություն ցուցաբերելու հարց օրակարգում չկա>,- նշվում է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն, վկայակոչելով Պոլսո Հայոց պատրիարքարանի մամուլի ծառայությունը, հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք, Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ։ Էրդողանը Մաշալյանի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է Հայաստանին օգնություն ցուցաբերել դեղորայքի հարցում, ընդ որում, նա տեղեկացրել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի ընթացակարգերի պարզեցման մասին:
Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ում, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի նախագահի առաջարկի մասին տեղեկատվությանը, նշել են․ <Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի>։
Սակայն նախօրեին թուրքական ԶԼՄ-ներում կրկին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Անկարան դեղորայք կուղարկի Հայաստանին, Իսրայելին և Պաղեստինին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ։