Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի քաղաքացիներին և սփյուռքի ներկայացուցիչներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա 10 մլն ծառատունկի միջոցառմանը
<Հայաստանում 10 մլն ծառ տնկելու ֆլեշմոբն եմ մեկնարկում։ Ցանիր քո ծառը, աճեցրու, տնկիր եւ նվիրիր այն՝ քո հարազատին, քո նախնիներին, քո հայրենիքին>,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, կարևորելով առաջիկա միջոցառումը, խոսել է նաև դրա հոգևոր նշանակության մասին: Նրա խոսքով ՝ յուրաքանչյուր ծառ, որ տնկվել է Սփյուռքի ներկայացուցչի կողմից, կարելի է հասցեագրել ընտանիքի ներկայացուցիչներին, ընկերներին, մտերիմներին։
Համաձայնելով այդ բանաձևի հետ ՝ ՀՀ վարչապետը նշել է, որ 5-ամյա որդու պատվին տնկված ծառը 10-15 տարի հետո կարող է հիշեցնել այդ իրադարձության մասին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին Գլոբալ ինովացիոն համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությամբ, ինչը կխորհրդանշի ամբողջ աշխարհի 10 մլն հայերի միասնությունը: