Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը չի հայտնվել բանակցային սեղանի շուրջ, փետրվարի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա նշել է, որ հակամարտությունn առանց Արցախի մասնակցության լուծելու փորձը 1998թ. հանգեցրել է Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: <Բանն այն է, որ Ղարաբաղը փաստացի կարող է արգելափակել իրեն ոչ ձեռնտու ցանկացած որոշում։ Այն փաստը, որ Բաքուն չի ցանկանում այս պահին
Արցախը բանակցային սեղանի շուրջ տեսնելը պայմանավորված է այն բանով, որ այս պահին Ադրբեջանն ամենևին էլ չի ձգտում հակամարտության կարգավորմանը ։ Բանակցային գործընթացը փաստացի Ադրբեջանի ղեկավարության կողմից օգտագործվում է որպես ներքին խնդիրների լուծման գործիք։ Սակայն, ոչ մի հակամարտություն չի կարող հավերժ շարունակվել, եւ վաղ թե ուշ Ստեփանակերտը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ>, - ընդգծել է Իսկանդարյանը ՝ նշելով, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Բաքուն իրապես շահագրգռված լինի հակամարտության կարգավորման հարցում, ինչը մոտ ժամանակներս չի կանխատեսվում:
Փորձագետն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած բանավեճին: Նրա խոսքով ՝ փաստացի բանավեճի ընթացքում որևէ նոր բան չի ասվել, և կողմերն, ըստ էության, միմյանց ասել են այն, ինչի մասին բազմիցս խոսել են։ <Շուտով այդ հանդիպման մանրամասները կմոռացվեն, սակայն հանդիպման արդյունքում կողմերը միայն ցույց տվեցին Եվրոպային, որ պատրաստ չեն զիջումների գնալ>, - ընդգծել է Իսկանդարյանը:
Քաղաքագետը նաև ընդգծել է, որ չնայած իր ռազմատենչ հռետորաբանությանը՝ Ալիևը, այնուամենայնիվ, դուրս չի գալիս բանակցային գործընթացից, որի հիմքում ընկած են Մադրիդյան սկզբունքները: Ըստ Իսկանդարյանի, այդ սկզբունքների համաձայն, կարգավորումը կներառի տարածքների որոշակի բաժանում 2 տիպի, որոնցից մեկը կմնա Հայաստանի կամ Ղարաբաղի կազմում, իսկ տարածքների երկրորդ տիպը կանցնի Բաքվին: <Բանակցություններն ընթանում են հենց այդ հարցի շուրջ, սակայն դրանք դեռ ոչնչի չեն հանգեցրել։ Վերջին անգամ բանակցությունները, որոնք իսկապես ուղղված էին հակամարտության լուծմանը, տեղի ունեցան Կազանում 2011 թվականին", - ընդգծել է նա։
Քաղաքագետը նաև անդրադարձել է Ղարաբաղում կայանալիք ընտրություններին ՝ հայտարարելով, որ Արցախում իշխանության կգա նա, ով կկարողանա համագործակցել Հայաստանի վարչապետի հետ:
<Որպես կանոն, Հայաստանում էլիտաների փոփոխությունը հանգեցնում էր ԼՂՀ-ում էլիտաների փոփոխության։ Իհարկե, Հայաստանում իշխանափոխությունից հետո Արցախում կտրուկ իշխանափոխություն տեղի չունեցավ, ինչը դրական ազդեցություն կունենա ԼՂՀ քաղաքական համակարգի վրա ։ Սակայն, ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները, Ղարաբաղում իշխանության կգան մարդիկ, որոնք կկարողանան համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ>, - եզրափակել է Իսկանդարյանը։
Նշենք, որ մարտի 31 - ին Արցախում տեղի կունենան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: