Arminfo.info



 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020 10:42

Փաստաբանների պալատի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ

Փաստաբանների պալատի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ Ազգային ժողովի ընդունած Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը փետրվարի 6-ին ուսումնասիրելով մի խումբ պատգամավորների կող­մից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» վերնագրով նախագիծը ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրա­կան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,

«Հանրաքվեի մասին» սահ­մանադրական օրենքում լրացումներ և փոփոխու­թյուններ կատարելու մասին» և «Սահմանա­դրական դատարանի մասին» սահմա­նադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

 

ՙԻրավական պետության կայացման գործում իր առանցքային նշանակությունն ունի իրավունքի գերակայության ու իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, որոնք իրենց ամրագրումն են ստացել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում: Իշխանության ճյուղերի հավասարակշռումը բացառապես իրականացվում է Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում, ընթացակարգերով և կառուցակարգերով, և որևէ այլ եղանակով այլ ճյուղի գործունեությանը միջամտելը հակասահմանադրական է և ապօրինի:

 

ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախա­ձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրա­կան արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորություն­ների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ:

 

Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների այսկերպ դադարեցումը կարող է կաթվածահար անել սահմանադրական արդարադատության իրականացմանը:

 

Ավելին, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերին, որոնք սպառիչ թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, որոնց շարքում չի նախատեսվում ԱԺ-ի կողմից օրենք ընդունելով լիազորությունների դադարեցման հնարավորությունը:

 

Նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը և կարող է ոչ միայն հանգեցնել իրավական փակուղու, այլ նաև խրթին իրավական վեճ առաջացնել սահմանադրական մարմինների միջև, մի պարզ պատճառով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելով, միևնույն է Սահմանադրական դատարանի դատավորների (նախկին անդամների) լիազորությունը չի դադարում նախ, քանի որ 213-րդ հոդվածն արդեն իրեն սպառել է կատարմամբ (անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին պաշտոնավարման ողջ ժամկետում), ինչպես նաև քանի որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների՝ ԱԺ կողմից դադարեցման լիազորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ, և չի էլ կարող նախատեսվել, քանի որ այն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին:

 

Նման իրավական վեճի միակ լուծողը համաձայն Սահմանադրության, հանդիսանում է Սահմանադրական դատարանը, և կրկին առաջանալու է վեճ, թե արդյո՞ք որ կազմով պետք է Սահմանադրական դատարանը որոշում ընդունի նշված հարցի առնչությամբ:

Այս նախաձեռնության հաջողումը (նախագծերի ընդունումը) կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախությունը, քանի որ Սահմանադրության մեկ այլ անցումային դրույթ նախատեսող 215-րդ հոդվածով նախատես­ված է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ընդհանուր իրավա­սության դատարանների բոլոր դատավորների պաշտոնավարման շարունակականությունը, որը ոչ մի կերպ ապահովագրված չէ ԱԺ կողմից հետագայում փոփոխության ենթարկելուց:

 

Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին խնդրահարույց է նաև այն պատճառով, որ փոփոխություն է նախատեսված Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող հոդվածում, որն իր առաքելությունն արդեն իսկ կատարել է և իրեն ամբողջությամբ սպառել է, և դրա փոփոխությունն ինքնին որևէ հետևանք չի կարող առաջացնել: Ի հավելումն նշվածի, զուտ տեխնիկական առումով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով:

 

Ինչ վերաբերվում է նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, ապա նախագծերի այս փաթեթը հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատաս­խանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահման­ված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

 

Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում, իսկ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով չի կարող վերացվել Սահմանադրությամբ ՍԴ-ին տրված լիազորությունը:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

 

Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում՝

1.   Ազգային ժողովի պատգամավորներին՝ հետ կանգնել այն նախաձեռնությունից, որը կարող է ոտնահարել դատական իշխանության անկախությունը, իշխա­նությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունք­ները:

2.  Հանրապետության նախագահին՝ իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը:

 

Միևնույն ժամանակ Փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը և քաղաքական ուժերին, կենտրոնանալ դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու վրա, ներառյալ՝ վերացնել փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները, ապահովել ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը, դատարանների նկատմամբ վստահության հետագա բարձրացումը, դատավորների և դատական գործընթացների մասնակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, իրավապահ համակարգի խորքային բարեփոխումները, բավականին երկար ժամանակ արդեն իսկ քննարկվող նախագծերի վերջնականացումը և ընդունումը, կիրարկել Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների կատարման մոնիտորինգի արդյունավետ համակարգը և այլն:

 

Փաստաբանների պալատն իր պատրաստակամությունն է հայտնում նշված իրական բարեփոխումների իրականացման հարցում սերտ համագործակցել պետական մարմինների հետ տարբեր ձևաչափերով, դուրս հանել առօրյա գործունեության շրջանակներում առաջ եկող խնդիրները և ձգտել դրանց լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն արժեք հանդիսացող Մարդու՝ իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը՚:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 2075 անձ, ստացել են՝ 1437 - ըՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 2075 անձ, ստացել են՝ 1437 - ը
ՔԿ. Նոյեմբերյան քաղաքում խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել էՔԿ. Նոյեմբերյան քաղաքում խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է
Հունիսի 1-ից մինչեւ 16 տարեկան երեխաների երթեւեկությունը Երեւանի մետրոպոլիտենում կլինի անվճարՀունիսի 1-ից մինչեւ 16 տարեկան երեխաների երթեւեկությունը Երեւանի մետրոպոլիտենում կլինի անվճար
Պապիկյանն ու Բրիգերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերՊապիկյանն ու Բրիգերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համարԱրաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համար
Երուսաղեմի Հայոց պատրիարքն ամոթալի է համարել Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողություններըԵրուսաղեմի Հայոց պատրիարքն ամոթալի է համարել Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները
Պարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներՊարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներ
Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարԴավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար
Փաստաբանը՝ Փաշինյանին. Ամենայն հայոց կաթողիկոսն ինքնուրույն է որոշում ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը մասնակցելու հարցը, եւ դրա համար նրան թույլտվություն պետք չէՓաստաբանը՝ Փաշինյանին. Ամենայն հայոց կաթողիկոսն ինքնուրույն է որոշում ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը մասնակցելու հարցը, եւ դրա համար նրան թույլտվություն պետք չէ
Միխայիլ Պոդոլյակ. այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում հաջողության կհանգեցնիՄիխայիլ Պոդոլյակ. այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում հաջողության կհանգեցնի
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրման համար պետք է լինի կողմերի համաձայնությունը պայմանագրի տեքստի մի շարք դրույթների վերաբերյալՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրման համար պետք է լինի կողմերի համաձայնությունը պայմանագրի տեքստի մի շարք դրույթների վերաբերյալ
Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծում ներկայացրել է տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ իր տեսլականը․ ՓաշինյանՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծում ներկայացրել է տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ իր տեսլականը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ. Հայաստանում ՀԱԵ դեմ ուղղված որևէ արշավ չկաՀՀ վարչապետ. Հայաստանում ՀԱԵ դեմ ուղղված որևէ արշավ չկա
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. ՀՀ վարչապետՀանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. ՀՀ վարչապետ
Հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներՀեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ
Մեզանից յուրաքանչյուրից է կախված իշխանության և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման միջև առճակատման ելքը․Դավիթ ԱնանյանՄեզանից յուրաքանչյուրից է կախված իշխանության և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման միջև առճակատման ելքը․Դավիթ Անանյան
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեթոդների և շտապողականության առնչությամբԵվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեթոդների և շտապողականության առնչությամբ
Բոլորը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար․Բագրատ Սրբազանը պարզաբանում է պահանջել ՆԳ նախարարից, սակայն պարզվել է, որ վերջինս զբաղված էԲոլորը պետք է պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար․Բագրատ Սրբազանը պարզաբանում է պահանջել ՆԳ նախարարից, սակայն պարզվել է, որ վերջինս զբաղված է
Փաշինյան: աշխատանքը պետք է Հայաստանի Հանրապետությունում դառնա ժողովրդական և պետական գաղափարախոսությունՓաշինյան: աշխատանքը պետք է Հայաստանի Հանրապետությունում դառնա ժողովրդական և պետական գաղափարախոսություն
Կոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համարԿոնվերս Բանկը կազմակերպում է միջացառում բիզնեսի համար
ՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում խնդիրներ չկանՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում խնդիրներ չկան
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին«Ի՞նչ եք ողջունում, Երևանի միակողմանի զիջումնե՞րը: Միթե՞ կարելի է երկու անգամ վաճառել նույն Ալմա-Աթայի թեման». Մարուքյանը՝ միջազգային գործընկերներին
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Կոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտերԿոնվերս Բանկը սկսել է թողարկել UnionPay քարտեր
Ոստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ ԱնանյանՈստիկանության գործողություններն ավելի ու ավելի են նմանվում փողոցային ավազակախմբերի վարքագծի, ինչը վկայում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի մասին. Դավիթ Անանյան
Առաջին Հանրապետության ծնունդը Առաջին Հանրապետության ծնունդը "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման աջակիցները կդիմավորեն Սարդարապատում
ԱԳՆ. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհերի թվում օտարերկրյա քաղաքացիներ չկանԱԳՆ. Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով տուժածների և զոհերի թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հարցերՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ապակենտրոնացված համագործակցության հարցեր
Գնել Սանոսյան. Ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներն անկանխատեսելի էինԳնել Սանոսյան. Ջրհեղեղի հետևանքով առաջացած խնդիրներն անկանխատեսելի էին
Գեներալ-մայոր. Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների ինքնուրույն պահպանությանըԳեներալ-մայոր. Հայաստանն այսօր պատրաստ չէ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների ինքնուրույն պահպանությանը
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունըԲագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը
Հայ դերասանների մասնակցությամբ Շոն Բեյքերի ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի Հայ դերասանների մասնակցությամբ Շոն Բեյքերի ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի "Ոսկե արմավենու ճյուղ" մրցանակին
Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. Նման բան չենք տեսել ժամանակակից Հայաստանում. "Ոստիկանությանը ուղիղ ցուցում է տրվել բիրտ ուժ կիրառել զոհված զինծառայողների ծնողների, պատգամավորների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ"
Լոռիում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իԼոռիում բնական աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի
Հայաստանի հյուսիսում գետերի մակարդակն սկսել է նվազելՀայաստանի հյուսիսում գետերի մակարդակն սկսել է նվազել
Արցախի օմբուդսմեն. Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթներըԱրցախի օմբուդսմեն. Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է ժամկետային զինծառայողի մահվան մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է ժամկետային զինծառայողի մահվան մասին
Արցախի ՄԻՊ. Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունենԱրցախի ՄԻՊ. Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն
Երևանում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ. ՈստիկանությունԵրևանում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ. Ոստիկանություն
Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբԴեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ
Դանիլա Կոզլովսկու ներկայացում-շոուն կգա նաև ՀայաստանԴանիլա Կոզլովսկու ներկայացում-շոուն կգա նաև Հայաստան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածուԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համաձայնել է դառնալ ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածու
Հայաստանի ջրամբարների գետավազաններում չեն դիտվել ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինելՀայաստանի ջրամբարների գետավազաններում չեն դիտվել ջրի ելքերի էական բարձրացումներ, որոնք կարող են վտանգավոր լինել
Բորել. Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն էԲորել. Մեր ընդհանուր նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն է
Վարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի ԳևորգյանինՎարչապետի թիկնազորը բիրտ ուժի կիրառմամբ Բաղանիսի դպրոցից դուրս է հանել լրագրող Անի Գևորգյանին
Ցահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճումՑահքնա. Հայաստանը պաշտպանել է Էստոնիայի դիրքորոշումը սահմանային վեճում
Փաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտումՓաշինյանի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանքՀՀ ԶՈՒ մի շարք սպաների գեներալ-մայորի կոչումներ շնորհելը  հարուցել է ոչ միանշանակ հասարակական արձագանք
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացըԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը
ՀՀ իշխանությունները ՀՀ իշխանությունները "արցախցիների որս" են հայտարարել. այս անգամ ձերբակալվել է Մարտակերտի ղեկավարը
Խաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԽաղաղության դարաշրջանը գործողության մեջ. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով Հայաստանը շարունակելու է գնալ միակողմանի զիջումների ճանապարհով ՝ հետամուտ լինելով "իրական Հայաստանին"․ժողովրդին Փաշինյանի հղած ուղերձի ամփոփումը
Բիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստըԲիշքեկում ընթանում է ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 54-րդ նիստը
Հայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերըՀայաստանը հրաժարվել է 2027 թվին ընդունել ԱՊՀ խաղերը
"Գիտելիքահենք տնտեսություն" կարգախոսի ներքո Հայաստանի իշխանությունները լուծարում են գիտատեխնիկական գրականության ավանդապահ գրադարանը
ԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերումԵԱՀԿ գործող նախագահը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված  նրանց ջանքերում
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսԿանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես
Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկըՀայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը
Հայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող քաղաքացիների անվտանգությանն առնչվող հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության