Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: ՍԴ շենքում հարցաքննությունից հետո այդ մասին լրագրողներին հաղորդել է ինքը՝ Թովմասյանը։ Նա նաև ասել է, որ որևէ ցուցմունք չի տվել, իսկ ինչ վերաբերում է իր սանիկին առնչվող քրեական գործի շրջանակներում իրեն առաջադրված մեղադրանքին, ապա Թովմասյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանությունից, ասելով միայն, որ դա նախաքննության գաղտնիք է:
Այսօր ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: ՀՔԾ-ում պարզաբանել են, որ խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք է առաջադրվել Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին ։