Arminfo.info



 Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 19:22

Փաշինյան. ԱԱԾ-ն չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն

Փաշինյան. ԱԱԾ-ն չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին վարչապետի մամուլի ծառայությունից, իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, դիմելով բոլոր ներկաներին, մասնավորապես, ասել է. ՙՇնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով: Եվ հենց հատուկ եմ ընդգծում, որ շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող գործառույթներն առնչվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, առանց բացառության, նրա անվտանգության շահերին: Ես բազմիցս եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգությունը համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Մենք  երկրի անվտանգությունն ապահովող մի քանի ինստիտուտներ, կառույցներ ունենք, և այդ կարևոր կառույցներից մեկն Ազգային անվտանգության ծառայությունն է: Որպես վարչապետ կարող եմ արձանագրել, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը:

 

Գիտեք, շատ է խոսվում ԱԱԾ հասցեին երբեմն հնչող քննադատությունների մասին, բայց ես ուզում եմ արձանագրել մի բան, որ ԱԱԾ գործունեության մի զգալի մասը, եթե չասենք մեծ մասը, եթե չասենք հսկայական մասը, անտեսանելի է հանրության համար: Անվտանգությունն այն երևույթներից է, որի ներկայությունը հաճախ չի նկատվում և սովորաբար չի նկատվում: Եվ երբ անվտանգությունը կա, սովորաբար այդ անվտանգության առկայության համար շնորհակալություն ոչ ոք ոչ մեկին չի ասում, որովհետև դա համարվում է մի բան, որ ինքնին ենթադրվում է, ինքնին ներկա է և ինքնին պետք է լինի: Այն, որ անվտանգության ներկայությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ է առնվում, բնականաբար, բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարմինների ուղղությամբ: Ես ուզում այս առիթն օգտագործելով շնորհակալություն հայտնել ԱԱԾ-ին, նրա բոլոր աշխատակիցներին իրենց կատարած ծառայության համար»:

 

Վարչապետը ցավով է նշել, որ Հայատանի Հանրապետությունը դեռևս այնպիսի անվտանգային միջավայրում չէ, որպեսզի հնարավորություն ունենանք ընդհանրապես չնկատել անվտանգության հետ կապված խնդիրները, անվտանգության ներկայությունը: «Մենք ցավոք, գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ իրավիճակը շատ բարդ է, որտեղ իրավիճակը պարբերաբար սրվում է: Մենք անվտանգության երկարաժամկետ մարտահրավերներ ենք ունենալու, ընդ որում՝ կապված նաև միջազգային, տարածաշրջանային իրավիճակի հետ, սկսած ահաբեկչության, մեր սահմանների անվտանգության մարտահրավերներից և այլն, և այսպես շարունակ: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այսօր ամենավերջին տվյալներով, Հայատանի Հանրապետությունը տեղ է զբաղեցրել աշխարհի անվտանգ երկրների ցանկում: Եվ պատկերացնում եք, հակամարտություն ունեցող, չորս սահմանից  2 փակ սահման ունեցող երկիրը հանկարծ հայտնվում է աշխարհի անվտանգ երկրների շարքում: Սրանք բաներ են, որոնք, ցավոք, շատ դեպքերում չի նկատվում:

 

Եվ ես այսօր այս ամբիոնից հարկ եմ համարում մեր ուշադրությունը հրավիրել այս կարևորագույն փաստի վրա: Եվ այս է պատճառը, որ ես շնորհակալություն եմ հայտնում ԱԱԾ-ին, իհարկե նրա բոլոր ծառայողներին, որպեսզի անարդար չհնչի, նաև մեր երկրի անվտանգությունն ապահովող մյուս կառույցներին՝ Զինված ուժերին, Ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և ընհանրապես, մեր իրավապահ համակարգին: Սա չի նշանակում, թե համարում եմ, որ ԱԱԾ-ն կամ որևէ մարմին ընդհանրապես անթերի է աշխատում: Ես կարծում եմ, որ այսպես չի կարող մտածել որևէ մեկը և որևէ մեկը չի կարող մտածել, թե ՀՀ-ում կա որևէ մարմին, պետական թե մասնավոր, որն անթերի է աշխատում: Եվ ընդհանրապես, որևէ երկրում չկա անթերի աշխատող մարմին: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ մենք, մեր երկրի պետական ինստիտուտների աշխատանքի կատարելագործումը, որակի բարձրացումը համարում ենք կարևորագույն առաջնահերթություն և որևէ կասկած չկա, որ մենք այս ուղղությամբ հետևողականորեն առաջ ենք շարժվելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ, դիտարկումներ են եղել, թե ինչքանով է ինքը՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում ԱԱԾ-ին, այն ԱԱԾ-ին, որը գործել է այն ժամանակներում նաև, երբ ինքը եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալի կագավիճակում: «Պատմությունը բոլորիս է հայտնի, բայց ուզում եմ մի այսպիսի բան ասել, որը կարծում եմ որպես արձանագրում շատ կարևոր է. բնականաբար, տարբեր ժամանակներում իրավապահ համակարգը, այդ թվում ԱԱԾ-ն, աշխատում է տարբեր պայմաններում, տարբեր միջավայրերում: Բայց ուզում եմ ասել, որ նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն և իր գործունեության հասկանալի նրբություններով երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում: Եվ ես, այո՛, նաև այդ պատճառով, այո՛, նաև այսօր՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև դա նաև իմ պատկերացումն է, որ ԱԱԾ-ն չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն: ԱԱԾ-ն բառիս բուն իմաստով ազգային անվտանգության ծառայություն պետք է լինի առանց բացառության բոլոր իշխանությունների գործունեության ժամանակ:

 

Եվ սա է այս կառույցի թիվ մեկ առաքելությունը: Եվ  առավել ևս որպես վարչապետ և կառավարության ղեկավար, որը 100 տոկոսով համոզված է, որ իր գործունեությունը, իր բոլոր նրբություններն առանց որևէ մի տոկոսային վերապահման, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին, ազգային շահերին, պետական շահերին, ահա այդ վարչապետը, այդ կառավարությունը չի կարող անվստահության որևէ նշույլ ունենալ ԱԱԾ-ի նկատմամբ: Եվ ես կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրն է նաև, որ մենք առաջիկա տարիներին շատ հավասարակշռված քայլերով այնպիսի բարեփոխումներ իրականացնենք ԱԱԾ-ում, որ նրա գործունեությունը դառնա առավել արդյունավետ: Եվ մասնավորապես, այո՛, ես համաձայն եմ բոլոր այն դիտարկումների հետ, որ ժամանակի ընթացքում ԱԱԾ-ն գուցե ավելի պակաս ջանք պիտի գործադրի կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև դրա համար պետք է ձևավորվեն առավել արդյունավետ ինստիտուտներ և ԱԱԾ-ն պետք է կենտրոնանա մասնավորապես, հակահետախուզության խնդիրների վրա, պետք է կենտրոնանա ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների վրա, պետք է կենտրոնանա սահմանադրական կարգի պահպանության և բռնության բացառման խնդիրների վրա:

 

Ցավոք մեր հանրության մի շատ զգալի մասն ԱԱԾ գործունեության մասին խոսելիս, լավ չի պատկերացնում նրա գործունեության ամբողջ շրջանակը: Եվ ես ուզում եմ ընդգծել հատկապես ևս մի քանի ուղղություններ, որոնք հանրության տեսատաշտից դուրս են մնում: Դա հետախուզությունն է, հակահետախուզությունը, սահմանապահ զորքերը, ահաբեկչության դեմ պայքարը, որը սովորաբար ԱԱԾ գործունեության մասին պատկերացումներից դուրս է մնում, գուցե նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ  պատճառներով:

 

Հարգելի՛ ներկաներ,

 

չափազանց կարևոր է, որ մենք հետևողականորեն կարողանանք պայմաններ ստեղծել ԱԱԾ առավել արդյունավետ գործունեության համար: Բազմաթիվ ասպեկտներ կան, որոնց մասին համոզված եմ, ընդհանրապես չեն էլ խոսում: Իսկ ի՞նչ հոգեբանական ծանրաբեռնվածության են ենթարկվում ԱԱԾ աշխատակիցներն իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում, ինչքանո՞վ են նրանք պաշտպանված այդ հոգեբանական բեռնվածության և գերբեռնվածության արդյունքում առաջ եկող հետևանքներից՝ սոցիալական, առողջական և այդպես շարունակ: Ուզում եմ ընդգծել, երբ ասում եմ, որ պետք է ԱԱԾ գործունեության պայմանները լինեն առավել արդյունավետ, նաև սա նկատի ունեմ, որ ԱԱԾ աշխատակիցները պետք է նաև իրենց ծառայությանը համարժեք սոցիալական և հոգեբանական պաշտպանվածության որոշակի մեխանիզմներ և երաշխիքներ ունենան: Սա կարևորագույն նրբություններից մեկն է, որի համատեքստում մենք պատկերացնում ենք այս ինստիտուտի հետագա զարգացումը:

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հարգելի՛ պաշտոնակատար,

Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, ծառայողներ,

Կառավարության հարգելի՛ անդամներ, պետական այրեր,

 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս ԱԱԾ աշխատողի, ծառայողի, սպասվող, եկող տոնի կապակցությամբ և մաղթում եմ բոլորիս, որ ամեն տարի այս օրը մենք իրար հետ նշենք ավելի ու ավելի բարձր տրամադրությամբ, ավելի վստահ, որ մեր երկրում անվտանգության խնդիրները լուծված են առավել բարձր մակարդակով և մեր ընդհանուր անվտանգության հարցերով զբաղվող մարմինները կկարողանան իրականացնել ու ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը չի կարողանա որևէ էական սպառնալիք ստեղծել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հայ ժողովրդի անվտանգության համար: Մեր անվտանգությունն ամուր ձեռքերում է, մեր անվտանգությունը հուսալի ձեռքերում է և այդ հուսալիությունն ու ամրությունը պետք է շարունակվի ի շահ Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և ընդհանրապես հայ ժողովրդի և մեր պետականությունների, մեր պետությունների»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

 

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պետական պարգևներով և մեդալներով, վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Արթուր Աղաջանյանը, դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Շահումյանը, գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանը:

 

«Արիության» մեդալով պարգևատրվել են՝ դեպարտամենտի պետ, գեներալ մայոր Եսայի Մկրտչյանը, վարչության պետ, գնդապետ Վահան Թադևոսյանը, դեպարտամենտի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Նաիրի Մարգարյանը, դեպարտամենտի բաժնի պետ, գնդապետ Հրանտ Աղասարյանը, դեպարտամենտի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Կարեն Ալեքսանյանը, դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ Սամվել Գրիգորյանը, Պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արթուր Գասպարյանը:

 

Վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, Երևանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը, դեպարտամենտի պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը, Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Նարեկ Պողոսյանը, Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Կարեն Ալչանգյանը:

 

Վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են՝ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Համբարձում Վիրաբյանը, Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ, մայոր Արթուր Չարչյանը, Պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը:

 

Անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար Գոհար Վարդանյանը հետմահու պարգևատրվել է պատվո շքանշանով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան