Արմինֆո.Ուկրաինան եւ Ադրբեջանը մշտապես աջակցում են միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմաններում ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Այդ մասին հայտարարել է Զելենսկին՝ ամփոփելով Ալիեւի հետ հանդիպման արդյունքները:
"Մենք միշտ օգնել ենք միմյանց դժվար պահերին, ժամանակակից պատմության շատ բարդ պահերին։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը եղել է, կա և կլինի Ուկրաինայի համար հուսալի բարեկամ, և ես վստահ եմ, որ կլինի ռազմավարական գործընկեր", - նշել է Զելենսկին։ Նրա խոսքով, կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ ազգային անվտանգությունը, նախեւառաջ, Ուկրաինայի արեւելքում պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:
Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր: Ինչպես հաղորդում Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, կողմերը ստորագրել են Օդեսայի եւ ադրբեջանական Գյանջա քաղաքի միջեւ մտադրությունների մասին արձանագրություն, Տրուսկավեցի եւ Գուբա քաղաքի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային համագործակցության մասին պայմանագիր: