Arminfo.info



 Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 20:01
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի նախագահ. կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու է պետք ներդրումներ անել Հայաստանում

Հայաստանի նախագահ. կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու է պետք ներդրումներ անել Հայաստանում

Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։

Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպված այս գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի տարածաշրջաններին:

 

Մինչ գագաթնաժողովի բացումը Հայաստանի նախագահը գրառում է կատարել բանկի Պատվավոր հյուրերի գրքում։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին։ Նշելով, որ Արևելյան գործընկերությունը միավորում է Եվրամիությունն ու Եվրոպայի արևելքում և Կովկասում գտնվող վեց երկրների, և որ այս տարի նշվում է ԱլԳ հիմնադրման 10- ամյակը՝ նա ասել է, որ նախաձեռնության անդամ 6 երկրները միմյանցից շատ տարբեր են իրենց բնակչության թվով, տնտեսությամբ, քաղաքական կառուցվածքով, աշխարհաքաղաքական ու առևտրային ուղղվածությամբ: Առևտրի տեսանկյունից ԵՄ-ն նրանց բոլորի համար հիմնական գործընկերներից է: «ՎԶԵԲ-ը մշտապես նշում է, որ մենք երկարաժամկետ բարեկամներ ենք,-ասել է բանկի նախագահը։ - Արևելյան գործընկերության տարածաշրջանը հարուստ է և խոստումնալից ներդրողների համար: Տասնամյակներ շարունակված հաջող համագործակցությունից հետո այժմ ժամանակն է նայել առաջ: Մենք ՎԶԵԲ-ում հավատացած ենք, որ քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է լինեն լավ կառավարումը և օրենքի գերակայությունը»։

 

Ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցել է Արևելյան գործընկերության երկրներին՝ կառուցելու կայուն տնտեսություն՝ կենտրոնանալով երեք ոլորտների վրա: «Առաջինը՝ մենք անցում ենք կատարել դեպի ավելի դինամիկ տնտեսություն՝ բարելավելով գործարար միջավայրը,-ասել է Յոհաննես Հանը: - Երկրորդը՝ մենք բարելավել ենք գործընկեր երկրների կարողությունը՝ օգտվելու ԵՄ և միմյանց հետ համագործակցության առավելություններից: Մենք նաև աջակցություն ենք ցուցաբերել գործընկեր երկրներին՝ հասնելու մակրոտնտեսական կայունության: Ես քաջալերում եմ ձեզ բոլորիդ՝ բիզնես հանրությանը, ինչպես նաև մյուսներին, շարունակել ներդրումներ կատարել այս տարածաշրջանում: Այստեղ մեծ ներուժ կա»:

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի վարչապետների, Վրաստանի փոխվարչապետի հետ մասնակցել է «Խթանելով աճը. հնարավորություններ ներդրողների համար» խորագրով լիագումար քննարկմանը։ Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների ներդրումային հնարավորությունները, ներդրումային միջավայրի ու մթնոլորտի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև մարտահրավերները։

Մինչ քննարկումը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ կատարած հիանալի աշխատանքի համար: «Ես անձամբ գիտեմ, որ դա հեշտ չէ, քանի որ տարիներ առաջ՝ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին ես խորհրդատվություն էի տրամադրում ՎԶԵԲ նախագահներին»,- ասել է նախագահ Սարգսյանը։ Կատարած աշխատանքի համար նա շնորհակալություն է հայտնել նաև ԵՄ հանձնակատարին և մաղթել նոր հաջողություններ։

 

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պետք է օտարերկրյա ներդրողները մտնեն Հայաստանի պես փոքր շուկա ունեցող երկիր, նախագահ Սարգսյանն ասել է, որ կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու է պետք ներդրումներ անել Հայաստանում: «Ես չեմ թվարկի հարյուրը և կբավարարվեմ միայն մի քանիսով,- նշել է Հայաստանի նախագահը:- Դուք նշեցիք Հայաստանի չափերի մասին: Այո, մեր երկիրն ունի 3.5 մլն բնակչություն, սակայն, փոքր երկիր լինելով, համաշխարհային ազգ է: Արտասահմանում բնակվում է 4-5 անգամ ավելի շատ հայ: Նրանց մեծ մասը նաև ՀՀ քաղաքացիներ են: Ես ամեն ամիս ստորագրում եմ մարդկանց բազմաթիվ դիմումներ, ովքեր ստանում են Հայաստանի անձնագիր: Ուստի, երբ մտածում եք Հայաստանի մասին, պետք է մտածեք փոքր պետության, բայց համաշխարհային ազգի մասին: Մեր շուկան 15 միլիոնանոց շուկա է, ոչ թե 3 միլիոնանոց: Արտասահմանում բնակվող շատ հայեր, հատկապես հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո, պատրաստ են գալ և ներդրումներ անել Հայաստանում: Ուստի, երբ մտածում ենք Հայաստանում ներդրումների մասին, պետք է հասկանանք, որ կան տեղացի հայեր, համաշխարհային հայեր և այլք:

Երկրորդը՝ հայկական շուկան փոքր է, սակայն մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և սպասում ենք դրա վերջնական վավերացմանը, որպեսզի ավելի ու ավելի մոտ լինենք ԵՄ-ին թե՛ տնտեսական կապերի, թե՛ առևտրի, թե՛ այլ առումներով: Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում, ինչը հավելյալ 170 մլն մարդ է ենթադրում: Հայաստանը կարող է լինել դարպաս ցանկացածի համար, ով ուզում է ներդրումներ անել տարածաշրջանում:

 

Էլ չեմ խոսում այն փաստի մասին, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ազատ առևտրի մասին համաձայնագրեր ստորագրում ԵԱՏՄ և նախկին Խորհրդային Միության անդամ երկրների հետ։

 

Երրորդը, դուք կարող եք վստահել Հայաստանին: Մեկուկես տարի առաջ մենք ունեցանք հեղափոխություն, որի ղեկավարները շատ անցնցում կերպով դարձան կառավարության անդամներ։ Դա հեղափոխություն էր, որը ստացավ թավշյա անվանումը։

 

Սա մի երկիր է, որտեղ ձեր խոնարհ ծառան՝ նախագահը, առանց վախենալու, առանց թիկնապահների փողոցներով քայլեց դեպի այնտեղ, որտեղ 200-300 հազար մարդիկ ցույցի էին դուրս եկել: Դուք կարող եք վստահել Հայաստանին, մեր երկրում անգամ ամենամեծ փոփոխությունները կարող են իրականացվել շատ հանգիստ։

 

Դուք կարող եք Հայաստանին վստահել ձեր գումարները: Եթե հազարավոր տարիներ հետ դառնանք, մեր տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում հայերը հայտնի էին որպես առևտրականներ, թանկարժեք զարդեր պատրաստողներ: Եվ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դուք կարող եք վստահել Հայաստանին: Կարող եք ձեր գումարը վստահել Հայաստանին՝ որպես պետություն և որպես ֆինանսական կենտրոն: Հայաստանի բանկային սեկտորն այն քչերից է, որը ներկայացնում է միջազգային բանկային ոլորտը: Մեր երկրում ունենք մեծ եվրոպական բանկեր, տարածաշրջանային, ռուսական և այլ բանկեր: Եվ բանկային համակարգը մեզ մոտ շատ կայուն է:

 

Հայաստանը փոքր երկիր է, բայց հարուստ է բնական պաշարներով՝ պղնձով, ոսկով, գյուղատնտեսական ներուժով: Նա հարուստ է նաև ջրով: Բնությունն արտադրում է շուրջ 8 միլիարդ խորանարդ մետր ջուր: Հայաստանն օգտագործում է միայն 1 խորանարդ մետրը: Մենք կարող ենք մեր պաշարները կիսել մեր հարևանների հետ:

 

Սա փոքր, սակայն հարուստ երկիր է, չունի նավթ կամ գազ, սակայն ունի այլ հարստություններ: Հայաստանը հարուստ է մարդկային ռեսուրսներով: Խորհրդային Միությունում նա հայտնի էր որպես մի վայր, որտեղ խիստ զարգացած էին ակադեմիական գիտությունը, հետազոտությունները: Երբ նայում ես 10-12 միլիոնանոց հայկական համայնքին, որտեղ էլ որ նրանք լինեն՝ Արգենտինայից Նյու Յորք, Լիբանան կամ Կալկաթա, նրանք ամեն տեղ առաջինը կառուցում էին եկեղեցի, ապա դպրոց:

Հայաստանը մի վայր է, որտեղ դպրոցական երկրորդ դասարանից սովորեցնում են շախմատ խաղալ:

 

Եվ վերջապես, Հայաստանը կենտրոնացած է ապագայի վրա, այդ իսկ պատճառով մեր բնական պաշարների վրա հիմնված արդյունաբերությունների հետ մեկտեղ մենք կենտրոնանում ենք նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման, մեծ տեղեկատվության կառավարման վրա: Անգամ երկրի նախագահն ունի իր՝ նախագահական նախաձեռնությունը, քանի որ նախագահը նաև մաթեմատիկական մոդելավորման մասնագետ է: Ուստի ես հրավիրում եմ ձեզ Հայաստան: Հայաստանում ներդրումներ անելով՝ յուրաքանչյուր ներդրող կգտնի իր գործընկերոջը»։

 

Ի պատասխան այն հարցի, թե ինչ մարտահրավերներ կան, նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բոլորս համաձայնեցինք, որ շատ ընդհանրություններ ունենք ոչ միայն պատմականորեն, մշակույթի առումով, այլև տնտեսական գրավչության տեսանկյունից: Կարծում եմ՝ բոլորս միասին կարող ենք շատ ավելի գրավիչ լինել, քան անհատապես: Կուզենայի տեսնել համատեղ նախագծեր, որոնք կիրականացնենք Վրաստանի հետ միասին, որը աջակցություն կստանա ԵՄ և ՎԶԵԲ կողմից: Հայաստանը երիտասարդ երկիր է ոչ թե բնակչության տարիքի, այլ ոգու առումով: Երկրում մեծ թվով ստարտափներ են գործում: Մենք երիտասարդ ժողովուրդ ենք, և, որպես այդպիսին, ուրախ չենք, որ ունենք 7 տոկոսանոց տնտեսական աճ: Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք ավելին:

Որպես երկրի նախագահ՝ պետք է նշեմ, որ Հայաստանում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Հպարտ եմ, որ մեր հասարակությունը փոխվում է՝ դառնալով ավելի ժողովրդավար, բաց քաղաքացիական հասարակություն: Սա Հայաստանում փոփոխությունների հիմքն է: Այս աշխարհը դառնում է շատ ավելի անկանխատեսելի ու բարդ, և պետք է ավելի ժողովրդավար դարձնես սեփական երկիրդ, ամուր քաղաքացիական հասարակությամբ, տնտեսական աճի ազատությամբ:

Մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ: Այս հարցում կարևոր է ունենալ իմունիտետ: Ես զգացողություն ունեմ, որ իմ երկրում մենք ի վերջո հասնում ենք նրան, որ ոչ թե պայքարենք կոռուպցիայի դեմ, այլ ստեղծենք հասարակություն, որն ունի իմունիտետ ընդդեմ կոռուպցիայի: Արագ աշխարհը, արագ փոփոխությունները, արագ որոշումները ժամանակ են պահանջում՝ երկիրն անձեռնմխելի դարձնելու համաշխարհային ռիսկերից: Եվ դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ ոչ մի կոռուպցիա, պետք է լինի ժողովրդավարություն, քաղաքացիական հասարակություն, բաց տարածք ներդրումների և բոլորի համար»:

 

Ամփոփելով իր խոսքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հետևյալ ուղերձն է հղել․ «Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, շատ սերտ հարաբերություններ ունի ԵՄ, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետ: Սա եզակի երկիր է, որը մոտ հարաբերություններ ունի Եվրոպայի և Եվրասիայի, հյուսիսի և հարավի հետ:

Ես հրավիրում եմ եթե ոչ գալիք, ապա դրան հաջորդող տարում ՎԶԵԲ-ի՝ նման մի հանդիպում էլ կազմակերպել Հայաստանում՝ կենտրոնանալով ԵՄ և ԵԱՏՄ միջև հնարավոր համագործակցության վրա»։

 

Նախագահ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին և իր գործընկերներին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք մի շարք  համաժողովների:  «Դրանցից մեկը կլինի հայտնի «Մտքերի գագաթնաժողով»-ը, որի թեման լինելու է արհեստական բանականությունը, տնտեսական կառավարումն ու աշխարհաքաղաքականությունը,- ասել է Հայաստանի նախագահը: - Գագաթնաժողովին կմասնակցեն բարձրաստիճան միջազգային գործիչներ: Ցանկանում եմ ձեզ նաև հրավիրել հաջորդ տարի մեզ մոտ կայանալիք Doing Business մեծ համաժողովին, որը կազմակերպվում է Չինաստանի հետ: Եվ վերջապես, հրավիրում եմ բոլորիդ սեպտեմբեր-հոկտեմբերին գալ Հայաստան, որտեղ կազմակերպվելու է հայտնի STARMUS-ի 6-րդ փառատոնը: Սա լինելու է տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության, արվեստի և բիզնեսի փառատոն: Այն նվիրված է լինելու «Ապոլլոն-Սոյուզ» թռիչքին, մասնակցելու են տիեզերագնացներ, գործարարներ, երաժիշտներ: Հաջորդ տարի բոլորիդ հրավիրում եմ Հայաստան»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԿԳՄՍՆ-ը հանդես է եկել ոչ հայախոս քաղաքացիների համար հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ ստեղծելու նախաձեռնությամբԿԳՄՍՆ-ը հանդես է եկել ոչ հայախոս քաղաքացիների համար հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ ստեղծելու նախաձեռնությամբ
ՄԻՊ արագ արձագանքման խումբը կուսումնասիրի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերըՄԻՊ արագ արձագանքման խումբը կուսումնասիրի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերը
Իսրայելի վարչապետի որդին առաջարկել է մեծ պատերազմ սկսել անկախ Քրդստանի համարԻսրայելի վարչապետի որդին առաջարկել է մեծ պատերազմ սկսել անկախ Քրդստանի համար
Ցանկացած քայլ, որը կարող է միմյանցից հեռացնել ՀԱՊԿ անդամ պետություններին, խորապես սխալ է. Գռիզլովը՝ Հայաստանի կողմից կազմակերպության անդամակցությունը Ցանկացած քայլ, որը կարող է միմյանցից հեռացնել ՀԱՊԿ անդամ պետություններին, խորապես սխալ է. Գռիզլովը՝ Հայաստանի կողմից կազմակերպության անդամակցությունը "սառեցնելու" մասին
Դատարանն արդարացրել է ՀՀ երրորդ նախագահին, այսպես կոչված, Դատարանն արդարացրել է ՀՀ երրորդ նախագահին, այսպես կոչված, "դիզելային գործով"
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ
Ողբերգություն և սպառնալիք ազգային անվտանգությանը. Ռուստամ Բադասյանն արձագանքել է Դավիթ Անանյանի «ֆլեշմոբի» կոչինՈղբերգություն և սպառնալիք ազգային անվտանգությանը. Ռուստամ Բադասյանն արձագանքել է Դավիթ Անանյանի «ֆլեշմոբի» կոչին
ԱԳՆ-ն անտեսել է ԱԳՆ-ն անտեսել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակցիան. Բագրատ Սրբազանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը չի կայացել
Եվրամիությունը 1,5 մլն եվրո է փոխանցել ՀՀ կառավարությանը կրթական ռազմավարության իրականացման համարԵվրամիությունը 1,5 մլն եվրո է փոխանցել ՀՀ կառավարությանը կրթական ռազմավարության իրականացման համար
Հայաստանում Համահայկական խաղերի գյուղ կհայտնվիՀայաստանում Համահայկական խաղերի գյուղ կհայտնվի
Հայաստանի ԳԱԱ-ն հաղորդել է AFISHE գիտաուսումնական լաբորատորիայի գործարկման մասինՀայաստանի ԳԱԱ-ն հաղորդել է AFISHE գիտաուսումնական լաբորատորիայի գործարկման մասին
ՊԵԿ նախկին նախագահն ու ՊԵԿ նախկին նախագահն ու "Գազպրոմ Արմենիա"-ի նախկին ղեկավարը հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազության տեսադաշտում
Ռուսաստանի ի՞նչ օգնությունից են հրաժարվել Հայաստանի իշխանություններըՌուսաստանի ի՞նչ օգնությունից են հրաժարվել Հայաստանի իշխանությունները
Բելոուսով. Վաշինգտոնն ու Բրյուսելը անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով փորձում են Հայաստանը ներգրավել իրենց շահերի տիրույթումԲելոուսով. Վաշինգտոնն ու Բրյուսելը անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով փորձում են Հայաստանը ներգրավել իրենց շահերի տիրույթում
«Հայ դատի» ցանցը շարունակելու է արցախցիների ՝ իրենց տներ վերադարձի իրավունքի իրացումն ապահովելուն ուղղված ջանքերը«Հայ դատի» ցանցը շարունակելու է արցախցիների ՝ իրենց տներ վերադարձի իրավունքի իրացումն ապահովելուն ուղղված ջանքերը
Բնապահպանության նախկին նախարարի ունեցվածքը կարող է բռնագանձվելԲնապահպանության նախկին նախարարի ունեցվածքը կարող է բռնագանձվել
Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները փոխարտգործնախարարի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հյուսիսում գտնվող աղետի գոտիԴիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները փոխարտգործնախարարի ուղեկցությամբ այցելել են Հայաստանի հյուսիսում գտնվող աղետի գոտի
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանում բնական աղետին Անկարայի արձագանքի բացակայության վրաՔաղաքագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանում բնական աղետին Անկարայի արձագանքի բացակայության վրա
Ամերիկայի քրիստոնյաները նախագահ Մաքքոլին կոչ են անում ընդունել օրենքներ՝ ուղղված  Ադրբեջանին օգնության դադարեցմանը և Մագնիտսկու պատժամիջոցների սահմանմանըԱմերիկայի քրիստոնյաները նախագահ Մաքքոլին կոչ են անում ընդունել օրենքներ՝ ուղղված  Ադրբեջանին օգնության դադարեցմանը և Մագնիտսկու պատժամիջոցների սահմանմանը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է փակ ճանապարհների մասին՝ Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարության առնչությամբԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է փակ ճանապարհների մասին՝ Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարության առնչությամբ
Հայաստանը կրկին չի մասնակցում ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստինՀայաստանը կրկին չի մասնակցում ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Բագրատ Գալստանյանը պահպանում է ինտրիգըԲագրատ Գալստանյանը պահպանում է ինտրիգը
Հայաստանն ու Լեհաստանը կհամագործակցեն հնագիտության, հուշարձանների պահպանության և թանգարանագիտության ոլորտներումՀայաստանն ու Լեհաստանը կհամագործակցեն հնագիտության, հուշարձանների պահպանության և թանգարանագիտության ոլորտներում
ԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներինԱրարատԲանկը մանկական աղոթագրքեր կնվիրի հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
Չարլզ Ֆրիզ. ԵՄ-ը և Հայաստանը որոշակի քայլեր են ձեռնարկում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համարՉարլզ Ֆրիզ. ԵՄ-ը և Հայաստանը որոշակի քայլեր են ձեռնարկում անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար
Երևանում կնշվի Երվանդ Քոչարի 125-ամյակը. պետությունը 167.2 մլն դրամ կհատկացնի հոբելյանական միջոցառումների անցկացման համարԵրևանում կնշվի Երվանդ Քոչարի 125-ամյակը. պետությունը 167.2 մլն դրամ կհատկացնի հոբելյանական միջոցառումների անցկացման համար
Ավարտվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի շարժման մասնակիցների կազմակերպած ակցիանԱվարտվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի շարժման մասնակիցների կազմակերպած ակցիան
Հիմա Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս Հիմա Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս "ձերբազատվել արտաքին ուժերից և Սփյուռքից կախվածությունից"
Ղուլյան. Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը պետք է ներառվի միջազգային կառույցների օրակարգումՂուլյան. Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը պետք է ներառվի միջազգային կառույցների օրակարգում
Զատուլին. այսօր Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հենվում է երկու բանի վրա՝ բռնաճնշումների և պատերազմի մասին հայ ժողովրդին ներշնչվող վախիԶատուլին. այսօր Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հենվում է երկու բանի վրա՝ բռնաճնշումների և պատերազմի մասին հայ ժողովրդին ներշնչվող վախի
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքՍահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
Զախարովա. Հարավային Կովկասում բոլոր տագնապալի միտումները, հիմնականում, պայմանավորված են Զախարովա. Հարավային Կովկասում բոլոր տագնապալի միտումները, հիմնականում, պայմանավորված են "արևմտականների" ապակառուցողական ակտիվությամբ
Կոմիտասի շուկայի առևտրականներին առնվազն 3-5 ամիս ժամանակ է տրվել առևտրի նոր վայր գտնելու համարԿոմիտասի շուկայի առևտրականներին առնվազն 3-5 ամիս ժամանակ է տրվել առևտրի նոր վայր գտնելու համար
Զախարովա. Մոսկվան համապատասխան մասնագետներ է ուղարկել Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում երկրին աջակցելու համարԶախարովա. Մոսկվան համապատասխան մասնագետներ է ուղարկել Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում երկրին աջակցելու համար
Մերձբալթյան մայրաքաղաքներում հայկական երաժշտական մշակույթին և Կոմիտասին նվիրված համերգ-դասախոսություններ են անցկացվելՄերձբալթյան մայրաքաղաքներում հայկական երաժշտական մշակույթին և Կոմիտասին նվիրված համերգ-դասախոսություններ են անցկացվել
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնիցՌաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Արցախի օմբուդսմենը Հայաստանի իշխանություններին մեղադրել է արցախցիների հիմնարար իրավունքներն անտեսելու համարԱրցախի օմբուդսմենը Հայաստանի իշխանություններին մեղադրել է արցախցիների հիմնարար իրավունքներն անտեսելու համար
Ռուսական արվեստի թանգարանում բացվել է բացառիկ ցուցահանդես՝ նվիրված բժիշկ, կոլեկցիոներ և արվեստի ասպետ Արամ ԱբրահամյանինՌուսական արվեստի թանգարանում բացվել է բացառիկ ցուցահանդես՝ նվիրված բժիշկ, կոլեկցիոներ և արվեստի ասպետ Արամ Աբրահամյանին
Ռիտեր. EUMA-ի դիտորդները ներկայումս չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որտեղ ընթանում է սահմանազատումՌիտեր. EUMA-ի դիտորդները ներկայումս չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որտեղ ընթանում է սահմանազատում
Հայաստանի ոստիկանությունը դարձել է բռնության և առցանց հետապնդումների զոհ. կառավարող խմբակցության պատգամավորՀայաստանի ոստիկանությունը դարձել է բռնության և առցանց հետապնդումների զոհ. կառավարող խմբակցության պատգամավոր
Հայաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն կփոխանակեն մաքսային հարցերի շուրջՀայաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն կփոխանակեն մաքսային հարցերի շուրջ
Գնել Սանոսյան. երկաթուղու աշխատանքի վերականգնման համար բավականին ժամանակ կպահանջվիԳնել Սանոսյան. երկաթուղու աշխատանքի վերականգնման համար բավականին ժամանակ կպահանջվի
Քաղաքագետ. Իվանյանում ադրբեջանցիների կոտորածի նախաձեռնողը Ադրբեջանի Ժողովրդական ճակատն էրՔաղաքագետ. Իվանյանում ադրբեջանցիների կոտորածի նախաձեռնողը Ադրբեջանի Ժողովրդական ճակատն էր
Կառավարության շենքի մոտ մեկնարկել է Կառավարության շենքի մոտ մեկնարկել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակցիան. բախումներ և ձերբակալություններ են սկսվել
ԲՀԿ մամուլի խոսնակը բացահայտել է Ծառուկյանի և արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպման մանրամասներըԲՀԿ մամուլի խոսնակը բացահայտել է Ծառուկյանի և արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպման մանրամասները
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 2075 անձ, ստացել են՝ 1437 - ըՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 2075 անձ, ստացել են՝ 1437 - ը
ՔԿ. Նոյեմբերյան քաղաքում խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել էՔԿ. Նոյեմբերյան քաղաքում խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է
Հունիսի 1-ից մինչեւ 16 տարեկան երեխաների երթեւեկությունը Երեւանի մետրոպոլիտենում կլինի անվճարՀունիսի 1-ից մինչեւ 16 տարեկան երեխաների երթեւեկությունը Երեւանի մետրոպոլիտենում կլինի անվճար
Պապիկյանն ու Բրիգերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերՊապիկյանն ու Բրիգերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համարԱրաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համար
Երուսաղեմի Հայոց պատրիարքն ամոթալի է համարել Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողություններըԵրուսաղեմի Հայոց պատրիարքն ամոթալի է համարել Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները
Պարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներՊարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներ
Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարԴավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար
Փաստաբանը՝ Փաշինյանին. Ամենայն հայոց կաթողիկոսն ինքնուրույն է որոշում ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը մասնակցելու հարցը, եւ դրա համար նրան թույլտվություն պետք չէՓաստաբանը՝ Փաշինյանին. Ամենայն հայոց կաթողիկոսն ինքնուրույն է որոշում ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը մասնակցելու հարցը, եւ դրա համար նրան թույլտվություն պետք չէ
Միխայիլ Պոդոլյակ. այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում հաջողության կհանգեցնիՄիխայիլ Պոդոլյակ. այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում հաջողության կհանգեցնի
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրման համար պետք է լինի կողմերի համաձայնությունը պայմանագրի տեքստի մի շարք դրույթների վերաբերյալՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրման համար պետք է լինի կողմերի համաձայնությունը պայմանագրի տեքստի մի շարք դրույթների վերաբերյալ
Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծում ներկայացրել է տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ իր տեսլականը․ ՓաշինյանՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծում ներկայացրել է տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ իր տեսլականը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ. Հայաստանում ՀԱԵ դեմ ուղղված որևէ արշավ չկաՀՀ վարչապետ. Հայաստանում ՀԱԵ դեմ ուղղված որևէ արշավ չկա
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. ՀՀ վարչապետՀանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. ՀՀ վարչապետ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության