Արմինֆո.ԱՄՆ Ջորջիա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի նախագծի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թիվ 296 պատմական բանաձևին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը երկրորդ անգամ բանաձեւի նախագծի արգելափակումը բացատրել է այն բանով, որ այժմ օրենքների ընդունման լավագույն ժամանակը չէ:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւն առաջարկել էր ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սենատոր Ռոբերտ Մենենդեսը:
Սակայն, նոյեմբերի 13 - ին կայացած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սենատում վետո է դրել բանաձևի վրա ։
Ի պատասխան՝ Ռոբերտ Մենենդեսը հայտնել է, թե գիտակցում է, որ օրենսդիր աշխատանքը բանակցություններ և պայմանավորվածություններ է նախատեսում, ուստի երբ բանաձեւի դեմ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնը այս կամ այն օրինագծի օգտին, ինքը պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հարցում: <Ես կշարունակեմ այդ հարցը բարձրացնել Սենատում։ Կարծում եմ, որ ծագումով հայ ամերիկացիները, աշխարհը և պատմությունը պետք է ֆիքսեն, թե ովքեր են կողմ հայոց ցեղասպանության ճանաչմանը և ովքեր՝ ոչ: Ես չեմ նահանջի։ Քանի որ պատմությունը դա է պահանջում>, - հավելել է նա ։
Հիշեցնենք, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի օգտին հանդես է եկել 435 կոնգրեսականրից 405 - ը, դեմ է քվեարկել միայն 11-ը: Բանաձևին աջակցել են ինչպես դեմոկրատները, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական կուսակցության անդամները ։