Արմինֆո. Հայաստանի ԱԳՆ ողջունում է Երևանում դեսպանություն բացելու Հոլանդիայի խորհրդարանի դիրքորոշումը: ՙԱյս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Նիդեռլանդների միջև՚, - ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Ավելի վաղ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ հոլանդական խորհրդարանում 4 կուսակցությունների իշխող կոալիցիան բյուջեի փոփոխություն է ներկայացրել Հայաստանում Նիդերլանդների դեսպանատուն բացելու համար: