Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երևանյան միջոցառմանը հետևելը, ցավոք, թույլ է տալիս արձանագրել, որ մեր հասարակության ամբողջ հետաքրքրությունը հանգում էր մի հարցի՝ թե արդյոք կգա Վլադիմիր Պուտինը, և եթե գա, կհանդիպի Քոչարյանի, թե Փաշինյանի հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
"Առաջին հայացքից՝ Հայաստանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ միայն դա։ Մինչդեռ, իրականում, տեղի է ունենում հիմնարար գործընթաց, որի շրջանակում Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են դուրս գալ Արևմուտքի հետ դիմակայության արդյունքում ստեղծված իրավիճակից, փորձում են փոխել իրավիճակը", - նշել է նա։
Այս լույսի ներքո՝ վերլուծաբանը ԵԱՏՄ սահմանները դիտարկում է որպես հնացած, իսկ դրա ստեղծման հիմքում ընկած գաղափարը՝ որպես աննշանության վերածված։ Նրա գնահատմամբ ՝ այսօր փորձ է արվում ԵԱՏՄ-ն օգտագործել, ընդամենը, որպես մեխանիզմ ՝ բոլորովին այլ երկրների հետ նոր հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Եվ Երևանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ այդ գործընթացի միայն առաջին փուլը։
Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել Է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ՝ ԵԱՏՄ անդամ 5 պետությունների ղեկավարների, ինչպես նաև հրավիրված հյուրերի ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի մասնակցությամբ: Երևանի գագաթաժողովի շրջանակներում կայացել են Իրանի և Ռուսաստանի նախագահների բանակցությունները, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:
"Ըստ էության, Վլադիմիր Պուտինն ասաց, գրեթե, ամեն ինչ, ընդ որում՝ բաց տեքստով։ Առաջինը ՝ Երևանում Իրանի նախագահին և Սինգապուրի վարչապետին հավաքելու ունակության համար Ռուսաստանի նախագահի արտահայտած շնորհակալությունը Հայաստանին՝ ի դեմս վարչապետի։ Նրանք եկել էին Երեւան, ինչը շատ հետաքրքիր եւ կարեւոր է, եւ չգիտեմ ՝ այդ ղեկավարնմերը կգնային, օրինակ, Մինսկ։ Պուտինն՝ ինքը երեկոյան, դատելով տեսքից, շատ գոհ էր երևանյան գագաթաժողովի արդյունքներից։ Գոհ էր, որովհետև հաջողվեց սկիզբ դնել նոր գաղափարի, այն դարձնել իրականություն ", - ամփոփել է վերլուծաբանը։