Արմինֆո. Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում "Երևանյան հեռանկարներ" 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 7-ին, ժամը 20: 00-ին տեղի կունենա իսրայելցի լեգենդար ջութակահար, "Գրեմմի" կրկնակի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի մեծ համերգը:
Համերգի ընթացքում կհնչեն երկու երաժշտական գլուխգործոցներ ՝ Բեթհովենի Ջութակի կոնցերտը և Բախի 2 ջութակի կոնցերտը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, որը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Համերգին կմասնակցի նաև երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Դիանա Ադամյանը, ով արժանացել է երիտասարդ ջութակահարների միջազգային հեղինակավոր մրցույթի առաջին մրցանակին:
Հավեելենք, որ "Երևանյան Հեռանկարներ" երաժշտական փառատոնն անցկացվում է "Իմ քայլը"բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ։