Արմինֆո. Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի <<ORBITER-2>> տիպի անօդաչու թռչող սարք: Այդ մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Orbiter-ը հետախուզական անօդաչու ինքնաթիռ է, որը մշակվել եւ արտադրվում է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության կողմից։
Սարքը կառուցված է «թռչող թևե սկզբունքով։ Ունի անաղմուկ էլեկտրական շարժիչ։ Սարքավորումների կոմպլեկտը ներառում է էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր տեսախցիկներ, կապի և տեղեկություն հաղորդելու միջոցներ։ Ղեկավարում է օպերատորը։ Կարող է տեղափոխվել ուսապարկում։ Կատապուլտից թռիչքի պատրաստությունը պահանջում է տասը րոպե։ Վայրէջքը իրագործվում է պարաշյուտով։