Արմինֆո. Հայաստանի մետաղական հանքավայրերում բնական ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի նկատվում։ Այս մասին օգոստոսի 30-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Ամուլսարի ոսկու հանքավայրում ուրանի պաշարների առկայության մասին ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ։
Նրա խոսքով՝ ավելի վաղ Կոմիտեի կողմից կատարվել են ուսումնասիրություններ բոլոր 23 մետաղական հանքավայրերում, եւ ոչ մի տեղ ռադիացիոն ֆոնի փոփոխություն չի արձանագրվել: Որպես կանոն, շարունակել է Կոմիտեի ղեկավարը, ուրանը, լինելով ավելի ծանր տարր, գտնվում է երկրագնդի ավելի խորը շերտերում: Այդ իսկ պատճառով Ամուլսարի հանքավայրում ուրանի պաշարների առկայության մասին հստակ եզրակացություններ անելը վաղաժամ է, առավել եւս, որ ներկայումս ընթանում են միայն հողային աշխատանքներ>, - նշել է Աշոտ Մարտիրոսյանը ՝ հիշեցնելով 2000-ականների կեսերին ռուսական ընկերությունների կատարած ուսումնասիրությունների մասին, որոնք վկայում են Հայաստանում ուրանի պաշարների բացակայության մասին ։ Կոմիտեի կողմից հանրապետության մետաղական հանքավայրերում կատարված հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ դրանց շուրջ ռադիացիոն ֆոնը զրոյական մակարդակի վրա է և նույնիսկ ավելի ցածր, քան Երևանում ՝ կազմելով մոտ 12 միկրորենտգեն / ժամ, մինչդեռ սանիտարական նորմը համարվում է 30 մկռ/ժամ:
Նշենք, որ հանրության շրջանում մտահոգություն է առաջացնում նաեւ հանքավայրում ուրանի պաշարների հնարավոր առկայությունը: Այսպես, հայտնի գիտնական, երկրաբանական գիտությունների դոկտոր Պետրոս Գևորգի Ալոյանն իր "Ուրանի պարունակությունը Հայաստանի երկրաբանական ֆորմացիաներում" աշխատությունում նշել է, որ Ամուլսարի ուրանաին դրսևորումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք և համանուն լեռան գագաթից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ամուլսարի դրսևորման հինգ տեղամասերում հաշվարկվել է մոտավորապես 76 տոննա ուրան, իսկ, հաշվի առնելով թորիումի տեղամասում ուրանի առկայությունը, ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա: Ավելին, մեկ այլ գիտնական, պրոֆեսոր Գ. Ս. Ավագյանի ուսումնասիրությունների համաձայն, Ամուլսարի հանքաքարի 40 նմուշների տվյալներով այնտեղ կա 195 տոննա ուրան և թորիում: Մինչդեռ, ուրանի հանքավայրերի մշակման համար անհրաժեշտ է կառավարության հատուկ թույլտվություն, որը "Լիդիան" ընկերությունը չունի։
Օգոստոսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել էր Ամուլսարի նախագծի վերաբերյալ Earthlink&Advanced Resources Development (ELARD) խորհրդատվական ընկերության փորձաքննության եզրակացությունը, որի հիման վրա կարծիք է էր հայտնել, թե բացակայում է ուղիղ կապը Ամուլսարի նախագծի տարածքում գտնվող ստորգետնյա ջրերի և Ջերմուկի ջերմային տաք աղբյուրների միջև, բացակայում է նաեւ կապը Սեւանի ավազանի ջրերի հետ։
Ընկերության տեղեկությունների համաձայն, հանքավայրը պարունակում է շուրջ 73733 կգ ոսկի ՝ 1 տոննայում 0.78 գրամ միջին պարունակությամբ, ինչպես նաեւ 294.367 տոննա արծաթ՝ մեկ տոննայում 9.29 գ միջին պարունակությամբ։ Ընդ որում, բուն ուրանի մասին՝ ոչ մի խոսք։
ՙԼիդիան Արմենիան՚ բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է: Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի եւ 4 ամիս, ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի: