Արմինֆո.Ֆրանսահայ հայտնի երգիչ Ադամ Բարոն (Մուրադ Ամիրխանյան) սեպտեմբերի 28-ին Փարիզում ելույթ կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին:
Միջոցառումը տեղի կունենա Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում (EGLISE DE LA MADELEINE): Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի և նրա ժամանակակիցների ՝ Ռավելի և Դեբյուսիի ստեղծագործությունները, որոնք կկատարի ֆրանսիական նվագախումբը ՝ կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի ղեկավարությամբ։ Համերգին ելույթ կունենա նաև օպերային երգչուհի, սոպրանո Աննա Կասյանը:
Համերգի կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայի Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), AYP FM ռադիոընկերությունը, Համահայկական բարեգործական միությունը (AGBU) և Փարիզի քաղաքապետարանը: