Արմինֆո.Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը բանակցություններ է վարել այդ երկրի արտաքին գործերի նոր նախարար Ռամոնա Մանեսկուի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մանեսկուն վստահեցրել է, որ Ռումինիան աջակցում է միջազգային սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Զրուցակիցները համակարծիք են եղել միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, անվտանգության ոլորտում շփումներն ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ: