Arminfo.info



 Չորեքշաբթի, 7 Օգոստոսի 2019 15:06
Էմմանուիլ Մկրտչյան

"Իսկ դատավորներն ովքե՞ր են" կամ մի քանի տող ՝ ի պաշտպանություն վեթինգի

"Իսկ դատավորներն ովքե՞ր են" կամ մի քանի տող ՝ ի պաշտպանություն վեթինգի

Արմինֆո."Իսկ դատավորներն ովքե՞ր են" թեւավոր արտահայտությունը վերջին երկու տասնամյակից ավելի Հայաստանում ձեռք է բերել յուրօրինակ կրկնակի նշանակություն, որը բարեպաշտ քաղաքացու մոտ ստեղծում է իրական կոգնիտիվ դիսոնանս։  Նախ՝ դատավորները "ծառաներ" են, բայց ոչ թե ժողովրդի, այլ իշխանավորների, և երկրորդ՝ դատավորները բոլորը "մարդկային ճակատագրեր տնօրինող են":

 

Թվում է, թե երկրորդն ավելի հարմար է դատաիրավական համակարգի առաքելության նկարագրությանը, որը իրեն ժողովրդավարական  համարող հասարակության մեջ ապահովում է ճշմարտության և արդարության սկզբունքները։  Բայց մեր երկրում, որը միայն վերջերս է անկախություն ձեռք բերել, դատական համակարգը, չնայած սահմանադրական դրույթներին, զարգացել է նույն աղուտային հողի վրա և նույն անմարդկային "կլիմայական" պայմաններում, ինչ իշխանության մյուս ճյուղերը։ 

 

Եվ այդ իսկ պատճառով պետք է միամիտ կամ առնվազն աշխարհից կտրված պաշտոնյա լինել՝ Վենետիկի հանձնաժողովից, որպեսզի չհասկանալ պարզ ճշմարտությունները. "սպիտակ ագռավները" տեղ չունեն "սև ագռավներիի" երամում, որը գրոհել է "մեծ խաղագումարի" մաքուր դաշտը։  Խոսքը, իհարկե, չի վերաբերում երկրի ողջ դատական կորպուսի համատարած սևացմանը, որոնց շրջանում եղել են և կան մարդիկ, որոնք տեղի չեն տվել "համակարգայնության գայթակղությանը", բայց դա, ցավոք, բացառություն է կանոններից։ 

 

Երբեմն դատավորների ախորժակը, որոնք ոչ մեկի առջև փաստացի պատասխանատվություն չեն կրում, բացի ստացած կանխիկ գումարի մի մասը "վեր փոխանցելուց", այնպիսի ծայրահեղությունների են հասել, որ դժվար է պատկերացնել անգամ։  Այսպես, այս տողերի հեղինակը չափազանց զարմացած էր, երբ 10 տարի առաջ իր բարեկամը պատմում էր, թե ինչպես էին իր ձեռքից խլում Երևանի հենց կենտրոնում գտնվող սեփականությունը։  Դա նրա պապի փոքրիկ, անշուք կավահող տնակն էր, որը ժառանգաբար անցել էր հորը, որտեղ այն ժամանակ ընտանիքի գլխավորի բարեսրտության բերումով, որը նոր բնակարան էր ստացել, տեղավորվել էր հայրենադարձների աղքատ ընտանիքը՝ "մինչեւ լավագույն ժամանակներ"։  Միայն զուտ պատահականությամբ բարեկամն իմացել էր, որ իր ժառանգությունը հանձնվել է ուրիշներին, և միայն այն պատճառով, որ ինքը, կարծես,  գոյություն չունի, այսինքն՝ ինքը, պարզվում է, չի էլ ծնվել։  Ուսումնասիրելով իր ժառանգական սեփականությունը "կանչված հյուրերի" ժառանգների ձեռքը փոխանցելու դատավճիռը՝ նա հայտնաբերել է, որ իր հայրը երեխա չի ունեցել։  Ընդ որում, նման որոշում կայացրած դատավորը այն հիմնավորել է հենց հայցվորի հայտարարությամբ, որը պնդել  էր, թե տունը կարող է  որպես սեփականություն իրենց հանձնվել արդեն այն պատճառով, որ այն "բարեգործը", պարզապես, ժառանգ, չունի։  Այս ողջ գործողությունը, ինչպես հետո անկեղծորեն պատմել էր նույն դատավորը, բոլորովին չկաշկանդվելով, "զավթիչի" համար արժեցել էր ընդամենը 200 ԱՄՆ դոլար։  Ստիպված էր դիմել երկրորդ ատյան և ապացուցել իր տոհմածառը։

 

Եվ դատական իշխանության ապահովման նման օրինակները տասնյակներ են, եթե ոչ՝ հարյուր հազարավոր, որոնք ոչ միայն մեծապես, այլև մանրուքներով խարխլում էին երկրում դեռևս ավարտին չհասցված պետականաշիության հիմքերը, բնակչության շրջանում ստեղծում էին անպաշտպանության, խոցելիության, սեփական անզորության զգացողություն ամրապնդվող իրավական նիհիլիզմի և ամենաթողության մթնոլորտում։  Ըստ էության, հենց այդ պատճառով "թավշյա հեղափոխությունը"  փողոց  դուրս բերեց հարյուր հազարավոր մարդկանց, ոչ թե աղքատությունը, ոչ թե փողի բացակայությունն ու կարիքը, այլ հենց՝ բարքերի անկումը և լիակատար անօգնականության զգացումը։ 

 

Բայց սա մեդալի միայն մեկ կողմն է, ոչ ամբողջական պատկերն այն բանի, թե ինչու Հայաստանն ի վիճակի չէ գործարկել ինքնամաքրման և ներառական սոցիալ-տնտեսական զարգացման մեխանիզմները։  Երկրորդը ավելի սարսափելի է և նույնպես առնչվում է, մեղմ ասած, անկատար դատաիրավական համակարգին։  Դա երկրի տնտեսական զարգացումն ապահովող հիմնարար սկզբունքների, նրա արդյունաբերական, բանկային, ապահովագրական համակարգերի, ներքին եւ օտարերկրյա ներդրողների իրավունքների ապահովման համակարգերի բացակայությունն է: Ամենավտանգավորն այն է, որ դատավորները (ոչ բոլորն են, իհարկե) մնում էին ոչ միայն իշխանավորների, այլեւ մեծ դրամապանակների  "ծառաներ", աջակցելով "թույլերի"  դեմ "ուժեղների", "ֆորմալների" դեմ  "ոչ ֆորմալների" ռեյդերային զավթումները, քանի որ առաջիններն ի վիճակի չէին համակարգի կաշառման համար չհաշվարկված կանխիկ գումար գեներացնել: Այս ամենը հանգեցնում էր անասելի և ներսից շատ վտանգավոր ավերիչ հասարակական-տնտեսական դիֆուզիաների։  Նման պայմաններում երկրում ոչ մի տնտեսական զարգացման եւ կապիտալի ներգրավման մասին խոսք անգամ լինել չի կարող։

 

Հետաքրքիր օրինակ է ոչ վաղ դատական պրակտիկայից, որը նկարագրել են hetq.am.-ի խմբագրության իմ գործընկեր հետաքննող լրագրողները: Այդ գործը մեծ հնչեղություն է ստացել և լավ հաստատումն է այն բանի, թե ինչու Հայաստանն այդքան չսիրված է ներդրողների կողմից, նույնիսկ՝ եթե նրանք մեր հայրենակիցներն են արտերկրից։ 

 

Խոսքը սնանկացած "Դվին" կոնցեռնի և բաժնետեր Ռաֆիկ Սարգսյանի գործի մասին է ։  2000-ականների վերջին կոնցեռնը, կորցնելով քաղաքական աջակցությունը, լրացուցիչ ռեսուրսների կարիք  ուներ և դիմել էր ՎՏԲ բանկի հայաստանյան մասնաճյուղ' 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային օգնության համար' որպես գրավ թողնելով Երևանում իրեն պատկանող կիսակառույց անշարժ գույքը: Բայց ֆինանսական դժվարությունները հաղթահարել ընկերությունը չկարողացավ, և վարկը, դժբախտաբար,  չվճարվեց։  Ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում,  անշարժ գույքն անցավ բանկի տնօրինմանը՝ պարտքի վճարման հաշվին: Այդ համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականին։

 

Կառավարելով իր պասիվ-ակտիվ գործողությունները՝ բանկին հաջողվեց, ի վերջո, արդեն 2013 թվականին գտնել  այդ անշարժ գույքի գնորդ  ի դեմս օտարերկրյա ներդրողի՝ "Ֆրեդեքս Սերվիսիզ" ընկերության, որը, կանխատեսելով տուրիստական բում  երկրում, սկսեց կառուցել հյուրանոց: Ներդրողին աջակցելու եւ իր հաճախորդների բազան ավելացնելու նպատակով ՎՏԲ-ն սկսեց իրականացնել ընկերության վարկային սպասարկում, նրան 8 մլն դոլար հատկացնելով հյուրանոցի կառուցման համար, որը, գործնականում արդեն պատրաստ է շահագործման: Բայց "Դվինի" բաժնետերերը փոշմանել են և նախաձեռնել են, այսպես կոչված, զիջման պայմանագրի անվավեր ճանաչման դատական գործընթաց՝ պահանջելով վերականգնել այդ շենքի նկատմամբ սեփականության իրավունք:

 

Նման բան հազվադեպ է լինում միջազգային դատական պրակտիկայում, քանի որ խոսքը բարեխիղճ գործարքի մասին է, որը ստորագրել են պայմանագրի բոլոր կողմերը ։  Բայց մենք ունենք մեր "օրենքները"։  Եվ ահա այս գործը շարունակվում է շուրջ 10 տարի: Գումարներ է կորցնում ներդրողը, գումար է կորցնում  բանկը: Ակտիվի բարեխիղճ գնորդը՝ ի դեմս օտարերկրյա ներդրողի, տարակուսանքի մեջ է. իր ծախսած վիթխարի միջոցները կարող են չքանալ դատավորի մուրճի մեկ հարվածով: Իսկ ինու՞, միթե՞ այն պատճառով, որ գրավի տերը փոծմանել է:  "Իսկ ինչու՞ ծանոթ չգտնել անծայրածիր իրավաբանական դաշտում, ինչու՞ չպայմանավորվել  ում հետ պետք է ",  - մտածել է նա։ Եվ ահա, այս մեծ  ժամկետի ընթացքում գործը երկու անգամ հասել է մինչև Վճռաբեկ դատարան. կոնցեռնի բաժնետերերի հայցը, նախ, մերժվել է, իսկ հետո, հավանաբար, բողոքը, հայտնվելով ում մոտ  պետք էր, բավարարվել է, և գործը հայտնվել է "դժոխքի շրջանակներում"։  Դարձյալ ատյաններ, դարձյալ անհասկանալի "շարժումներ", դարձյալ ամեն ինչ անորոշ է եւ տարօրինակ: Ինչ է ստացվում. ներդրողը ձեռք է բերել շենք, կատարել է մեծ ներդրումներ, հիմնովին այդ շենքը փոխել է, առատորեն վերականգնել ու բարելավել է, հաշվարկել է իր ծախսերը եւ ապագա եկամուտը, հաշվե վարկի լ ծախսերը ... եւ այս ամենը՝ ապարդյու՞ն: Եվ հիմա դատարանի որոշմամբ, ներդրողին կարող են ցույց տալ դուռը, զրկել սեփականությունից և արդեն սկզբունքորեն այլ, կատարելագործված և հյուրանոցային բիզնեսի համար պատրաստ շենքը վերադարձնել նախկին սեփականատիրո՞ջը։ Անհեթեթ բան է։ 

 

"Դվին կոնցեռն" ՓԲԸ բաժնետերերի դատական գործով վերաքննիչ դատարանի կազմն ընդդեմ բանկի. նախագահող դատավոր Գագիկ Խանդանյան, դատավորներ Լևոն Գրիգորյան և Հարություն Ենոքյան:

 

Չխորանալով այս խճճված գործի իրավաբանական նրբությունների մեջ՝ կարելի է միայն նշել, որ դրանում, ակնհայտորեն, ինչ-որ բան այնպես չէ։  Ինչու՞ են Վճռաբեկ դատարանի և առաջին ատյանի դատավորները պարբերաբար փոխում իրենց որոշումները։ Վերջինն, ի դեպ, կայացվել է ներդրողի և բանկի դեմ, բայց դա էլ դեռ վերջը չէ։  Եթե ներդրողը եւ բանկը պարտվեն Վճռաբեկ դատարանում, ապա մենք կստանանք չպաշտպանված սեփականության, չպաշտպանված ներդրումների եւս մեկ բացասական նախադեպ: Եվ կրկին կձգվի անվստահության նոր երկար փեշատուտը երկրի հանդեպ, որն ի զորու չէ պաշտպանել ներդրողին։ 

 

Երկիրն առանց այդ էլ հանձնվել էր մերթ 90-ականների սկզբի "սեփականաշնորհողների" հոշոտմանը, այնուհետև՝ օլիգարխների ու նրանց կամայականությունը ծածկող իշխանավորների հաշվեկշռին։  Եվ նրանց բոլորին սպասարկել է ու շարունակում է սպասարկել իրեն "անկախ" համարող խորապես կոռումպացված դատական համակարգը, որը ղեկավարվում է ուժեղների շահերով և հավատարիմ է "օրենքը նման է առեղի, որ կողմ թեքես, այնտեղ էլ կտանի" սկզբունքին։

 

Այս ամենը վաղուց վտանգավոր ձևեր է ընդունում, որոնք, ինչպես վերը նշվեց, հանգեցնում են պետության հիմնական կրող կառուցվածքների և ոչ պակաս հաջող սոցիալ-տնտեսական զարգացման խարխլմանը։

 

Վերջերս Հայաստանի բանկային համակարգը լքեցին օտարերկրյա մի քանի բանկեր։ Հատկանշական է, որ վրացական շուկայում այդքան հաջող աշխատող "ՊրոԿրեդիտԲանկը" Հայաստանում չկարողացավ աշխատել։  Հեռանալու պատճառներից մեկը հայկական շուկայի առանձնահատկությունն էր, որը բացարձակապես չի ենթարկվում իրականության գերմանական ընկալմանը։  Գերմանացիները սովոր չեն խնդիրները լուծել ոչ ֆորմալ կանոններով։ Գուցե, ադ պատճառով մեր  որոշ "ճարպիկ"  բանկիրներ նրանց անվանում էին "հարիֆներ", որոնք հայտնվել է ոչ ճիշտ ժամանակ ոչ ճիշտ վայրում, ասացեք խնդրեմ, հոգեկերտվածքները տարբրե էին: Եթե գործին ձեռնամուխ չլինենք,  այպես էլ կմնանք նստած՝ մեր հոգեկերտվածքով:

 

Հայաստանում արդեն վաղուց չի զարգանում կապիտալի շուկան, որի հիմնական հենասյունն է պետության կողմից մինորիտար ներդրող-բաժնետերերի պաշտպանության անհրաժեշտությունը։  Եթե փորփրենք երկրի հետսեփականաշնորհման պատմությունը, կարելի է օտարերկրյա ներդրողներին "քցելու" հազարավոր  դեպքեր հայտնաբերել, որոնք ոչինչ չէին հասկանում մեր "գայլային" իրականությունից։ Եվ այդ բոլոր "քցոցիները", ի դեպ, պաշտոնապես ձևակերպվել են դատական վճիռներում։  Երկրի հանդեպ վստահությունը վերականգնել հիմա շատ ու շատ դժվար է լինելու։  Ոչ մեկ տարվա և, նույնիսկ, ոչ հինգ տարվա ընթացքում, այլ, եթե ձեռք չտալ դատական համակարգին, ապահովելով նրա հետագա անկախությունը "առողջ բանականությունից", ապա ներդրողների վստահության մասին կարելի է մոռանալ, առնվազն, երկար տարիներ,  որոնք ապահովեն լիակատար սերնդափոխություն։

 

Ինչու՞ է վետինգը դառնում նաև ոչ միայն, պարզապես,  արդիական, այլ նաև երրորդ իշխանության բարեփոխման անհրաժեշտ միջոց։ Այն պատճառով, որ խաղալով սեփական խաղերը, այն վաղուց վերածվել է ինքնաբավ կլանային համակարգի, և այս վերը նշված "փակ ակումբի": Հազվադեպ է, որ երիտասարդներից, նույնիսկ գերազանց իրավաբանական կրթություն ունեցողներից որևէ մեկը կարողանում է դրա մասնակից դառնալու իրավունք ստանալ: Այստեղ վերջին 10-15 տարիների ընթացքում սկսել է ձեւավորվել "սերնդային երաշխիքի" արատավոր պրակտիկան: Դատավոր կարելի էր դառնալ նաև ավելի վաղ, բայց միայն վերևից կամ քաղաքական ցուցումով կամ հարազատների ու ազգականների կողմից հատուկ երաշխավորությամբ, որոնք պետք է լինեն նույնպես դատավոր կամ ընտրյալ փաստաբանների կամ բարձր կարգավիճակի խոշոր իրավաբան։  Եվ այսպես, աստիճանաբար դատաիրավական ողջ համակարգը վերջին տարիներին սկսել է ընդունել ակնհայտ կլանային ուրվագծեր՝ սեփական "արժեքները" պահպանելու և անհրաժեշտության դեպքում պաշտպանություն կազմակերպելու նպատակով՝ ինչպես  այսօր տեղի է ունենում։

 

Այս առումով շատ ուշագրավ է ոչ մեծաթիվ "սպիտակ ագռավներից" մեկի ՝ դատավոր և իրավապաշտպան Պարգև Օհանյանի կարծիքը։  Փաստաբանի կարծիքով, որը նա հայտնել է Արմինֆո-ին տված հարցազրույցում, Հայաստանում առկա դատաիրավական համակարգը հիշեցնում է լճացած կեղտոտ ջրով ջրհոր. "Անհրաժեշտ է այն փակել, և բացել արդարադատության նոր մաքուր աղբյուր: Օհանյանի  համոզմամբ,  դատական համակարգի պահպանումն անհնար է այն տեսքով, որով այսօր գոյություն ունի: Հանուն արդարության պետք է նշել, որ հայտնի իրավաբանը վետինգի ընթացակարգի մեծ կողմնակից չէ, հնարավոր է, "ցեխային" համերաշխության արդար նկատառումներից ելնելով, առավել եւս, որ նրա հեղինակավոր կարծիքով, երկրում քիչ չեն թե չարատավորված կենսագրությամբ պարկեշտ դատավորները, հատկապես, երիտասարդների շրջանում, թե՝ կրթված մարդիկ: Բայց նրանց, հուսանք, վետինգը չի էլ սպառնում։

 

Հետեւաբար, տարօրինակ է թվում փաստաբանական կորպուսի վերջին դեմարշը ի պաշտպանություն դատավորների; Բայց չէ որ վերջերս ՝ դեռ մեկ տարի առաջ, նրանցից շատերը խորապես հիասթափված էին իրենց մասնագիտությունից՝ կատակով իրենց անվանելով դատավարության "պայմանավորվող կողմ"։ 

 

Բայց վերադառնանք տնտեսությանը։ Այս կամ այն երկրներում ներդրումային ակտիվության էական բարձրացում կարելի է ակնկալել միայն երկու դեպքում։  Առաջինը ՝ եթե երկիրը ավտորիտար է, բայց "քիչ թե շատ" արդար ։  Եթե "ազգերի հայրերը" կենսականորեն հետաքրքրված են ներդրումներով եւ օտարերկրյա ներդրողներով եւ նրանց հրավիրում են երկիր՝ անձնական պատասխանատվության եւ երաշխիքի ապահովմամբ: Ընդ որում, նրանք դա անում են ոչ թե ընտրողաբար, այլ համատարած՝ հանուն երկրի ապագայի և հանուն ներդրումային կլիմայի բարձր չափանիշների պահպանման՝ ի սկզբանե չեզոքացնելով բացահայտ արկածախնդիրներին՝ հատուկ ծառայությունների աշխատանքի շնորհիվ։ Այդպես է եղել է Սինգապուրի, Ինդոնեզիայի եւ, նույնիսկ, Մալազիայի վերելքի ժամանակ, այդպես է եղել Լատինական Ամերիկայի շատ երկրներում՝ անցյալ դարում, այդպես են իրենց պահում որոշ դիկտատորներ Աֆրիկայում եւ որոշ առաջնորդներ նախկին խորհրդային տարածքում:

 

Երկրորդ տարբերակ. եթե խոսքը ժողովրդավարության, ժողովրդի իշխանության ուղին ընտրած երկրների մասին է, որոնք հավատարիմ են ազատականության գաղափարներին։  Այստեղ չկան բռնապետներ և "ազգի հայրեր"։  Նրանց միանգամայն հաջող փոխարինում է դատաիրավական համակարգը։ Վենետիկի հանձնաժողովի անդամները հազիվ թե, իմանա, թե արդյոք այն կարող է սահուն կերպով առանց վետինգի անցնել մի ֆորմացիայից մյուսի՝ հետհեղափոխականի։ Բայց Հայաստանի նման երկրների զարգացման ողջ տրամաբանությունը, իհարկե, իր ոչ եզակի, բայց մեր բնակչությանը միանգամայն բնորոշ "բացառիկ" հասարակական "մշակութաբանական" սովորույթներով, խոսում է բացասական պատասխանի մասին։ Որովհետեւ հին դատական համակարգը, եթե այն շարունակում է մնալ խորապես կոռումպացված, մեծապես խոչընդոտում է հետագա տնտեսական զարգացմանը: Դատավորները կշարունակեն կաշառք վերցնել եւ հայցվորներից, եւ պատասխանողներից, նրանց անցկացնել մի քանի "դժոխքի շրջանակով": Ընդ որում, յուրաքանչյուր փուլում դրամային դրույքաչափերը կբարձրանան՝ կաշխատի այսպես կոչված շրջանաձեւ երաշխավորումը։  Եվ այդ ժամանակ Հայաստանում միայն հիմարները փող կներդնեն, իսկ մեծ գումարների մասին խոսք անգամ լինել չի կարող։ 

 

Ներդրողները կարող են գնալ նման ռիսկերի, բայց միայն այն դեպքում, եթե բիզնեսի արդյունավետության կլինի շատ բարձր է, եւ դա, առաջին հերթին, նավթին եւ գազին առնչվող գործարքներն են: Դրա համար էլ Հայաստանը դեռ երկար ժամանակ կլինի բարձր ներդրումային ծախսերի երկիր. թանկարժեք "շրջափակված" լոգիստիկան և էներգակիրների բարձր գները մարժաներ չեն թողնում պաշտոնյաների ու դատավորների կաշառմանն ուղղորդված լրացուցիչ ծախսերի համար։  Եթե խոշոր բիզնեսը այդ բեռը, անգամ, ձգի, ապա միջինն ու փոքրը, հաստատ, չեն կարող։

 

Այնպես որ, երկրի դատաիրավական համակարգում խորքային համակարգային բարեփոխումների և վետինգի անհրաժեշտության հարցը, իմ կարծիքով, չի կարող բաց մնալ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով