Արմինֆո.Հայաստանը պետք է հետևի Թուրքիայի օրինակին և փորձի օգտվել "խառը ժամանակից", որն այժմ տիրում է գլոբալ քաղաքականությունում և դրա բոլոր ածանցյալ ձևերում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
"Իր ողջ պատմության ընթացքում Թուրքիան այդպիսի ժամանակներում ավանդաբար վարպետորեն է գործել, օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործելով Հայոց ցեղասպանությունը՝ "Հայոց հարցի" վերջնական լուծման նպատակով։ Այս լույսի ներքո մեր իշխանությունները պետք է ավելի մեծ նախաձեռնողականություն դրսևորեն արտաքին քաղաքականությունում", - համոզված է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ, Հայաստանը նաև պետք է օգտվի արդեն իսկ սկսված խառնակ ժամանակից, առաջին հերթին, Ադրբեջանին հասցնելով կետային կանխարգելիչ հարված ՝ Հայաստանի հետ սահմանին դիտվող նրա ռազմական ակտիվացումը ճնշելու նպատակով։ Շիրինյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը կմնա Հայաստանի հետ դեմ առ դեմ, քանի որ աշխարհաքաղաքական մեծ պարտիա խաղարկող Թուրքիայի համար հիմա, ակնհայտորեն, կրտսեր եղբայրը չէ ամենակարևորը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը շրջապատող տարածաշրջանում Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ այսօր ակտիվ սակարկություն է ընթանում Թուրքիայի ձեռք բերման համար՝ անընդհատ աճող դրույքաչափերով: Շիրինյանի կարծիքով, Միացյալ Նահանգներին բնավ դուր չի եկել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հերթական մերձեցումը, և այսօր նա աշխատում է իրավիճակը շտկելու ուղղությամբ։
Նման "խառնակ ժամանակները", միջազգային հարաբերություններում միայն բարդացող մթնոլորտը, Շիրինյանի գնահատմամբ, Հայաստանին թելադրում են ամեն ինչ և ամբողջը համատարած արդիականացնելու անհրաժեշտության հիմնական խնդիր։ Այս գործընթացը հաջող իրականացնելու համար քաղաքագետը տեսնում է երկու անհրաժեշտ նախապայման. պլուտոկրատիայի մնացորդների վերջնական ոչնչացում՝ դրա համար իշխանության քաղաքական կամքի առկայության պայմաններում։ Հակառակ դեպքում՝ Հայաստանն ստիպված կլինի բարձր գին վճարել իր իշխանության պասիվության դիմաց։