Արմինֆո.Հուլիսի 29-ին, ժամը 04:10 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Թումանյան» կայարանում գծերից դուրս են եկել վառելիքով բեռնված գլանատակառներ, ինչի արդյունքում հրդեհ է առաջացել, որը մարվել է 07:30: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից, զոհեր և վիրավորներ չկան: Ներկա պահին պարզվում են դեպքի պատճառները, ընթանում են երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքներ: