Արմինֆո. Ադրբեջանը վերջին 25 տարիների ընթացքում ինտենսիվորեն պատրաստվում է ռազմական գործողությունների։ Այդ մասին մայիսի 8-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով մի շարք փորձագետների մտահոգությունն առ այն, որ Բաքուն ակտիվորեն պատրաստվում է պատերազմի։
Ըստ վարչապետի, քանի դեռ ղարաբաղյան հարցը չի կարգավորվել, Բաքուն ակտիվորեն կպատրաստվի պատերազմի: ՙՔանի դեռ այդ ուղղությամբ փոփոխություններ չեն եղել։ Իսկ նման տեղեկատվությունը մեր կողմից ընդունվել է ի գիտություն՚, - հայտարարել է նա