Արմինֆո. Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել Է Բելգիայի Ներկայացուցիչների պալատին ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտողականությունը քրեականացնող բանաձևից հանելու որոշման համար:
ՙ2019 թվականի ապրիլի 24-25-ի իր լիագումար նիստերում Բելգիայի Ներկայացուցիչների պալատը քննարկել և ընդունել է օրենք, որը, ի թիվս այլ հարցերի, պատիժ է նախատեսում նաև Ռուանդայի ցեղասպանությունը և Սրեբրենիցայում զանգվածային սպանությունները ժխտելու համար։ Չնայած Բելգիայի հայ համայնքի եւ խորհրդարանի մի քանի անդամների, ինչպես նաեւ այդ ոլորտի մասնագետների ջանքերին, ընդունված տեքստը պատիժ չի նախատեսում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Բելգիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանությունը օրենքից հանելու վերաբերյալ անընդունելի եւ խորապես հիասթափեցնող է՚,-ընդգծել Է Եվրոպայում Հայ դատի գրասենյակի նախագահ Կասպար Կարամպետյանը,՝ ափսոսանք հայտնելով այն հանգամանքի համար, որ Բելգիայի օրենսդիր մարմինն անտեսել է հասարակական կարծիքը, բելգիական առաջատար լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ հոդվածներ: Կարամպետյանն ընդգծել է, որ ժխտողականության նկատմամբ հանդուրժողականությունը ոգեւորում է Էրդողանի ռեժիմի նման ավտորիտար ռեժիմներին եւ, ցավոք, կանաչ լույս է տալիս այլատյաց հակահայկական հայտարարություններին:
Նա նաեւ նշել է այն հանգամանքը, որ Բելգիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը երեք մակարդակներով ՝ Ներկայացուցիչների պալատ, Սենատ եւ կառավարություն՝ վարչապետ Չարլզ Միշելի պաշտոնական հայտարարության միջոցով: