Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ձեռնպահ է մնացել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ՌԴ-ում քաղաքական ապաստան ստանալու մտադրությանը գնահատական տալուց:
Անդրադառնալով հարցին, թե որքանով են ճիշտ Պողոսյանի գործողությունները՝ գոնե բարոյական տեսանկյունից, ՙհաշվի առնելով, որ նա զինվորական է՝ գեներալի ուսադիրներով՚, Տոնոյանը պատասխանել է, որ ինքը գնահատական կտար, եթե խոսքը վերաբերվեր բանակի գեներալի: ՙԵթե նա զինված ուժերի գեներալ լիներ, ես դա կորակեի դավաճանություն՚, - հայտարարել է պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար մեղադրվող Միհրան Պողոսյանը, որը հետախուզման մեջ էր և կալանավորվել է Ռուսաստանում, քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ում։ Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը ռուսական կողմին էր փոխանցել Մ.Պողոսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: