Արմինֆո.Ապրիլի 16-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում, տեղի կունենա <Յար,արի Գյումրի> ֆիլմի շնորհանդեսը: Գեղարվեստական տարրերով վավերագրական ֆիլմը պատմում է Գյումրիի մշակույթի և պատմության մասին:
Այս մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ֆիլմի հեղինակները: Ֆիլմում նկարահանվել են Վախթանգ Կիկաբիձեն, Էմիլ Գալստյանը (Հայաստան), Իրինա և Քսենյա Չերնյաևները (Ռուսաստան): Շնորհանդեսին հրավիրված են Վրաստանի եւ Հայաստանի նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը:
Ֆիլմի հեղինակը <Ագորա-Ջորջիա> հասարակական կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մաքսոևան է (Վրաստան), որի գործունեությունն ուղղված է տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանը: Ֆիլմի վրա աշխատած նկարահանող խումբը հայ-վրացական է (բեմադրող օպերատոր ՝ Գարիկ Աբելյան) ։ Թիմը նկարահանել է 6 ֆիլմ, որոնք արժանացել են տարբեր կինոմրցանակների:
<Յար, արի Գյումրի> ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ, այնուհետև Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի հեռուստատեսությամբ: Ռուսաստանում ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել:
Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել Գյումրու Սև ամրոցում, իսկ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ցուցադրությունը կազմակերպվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և քաղաքի հայ համայնքի աջակցությամբ: