Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա աշնանը կայցելի Հայաստան: Այս մասին Արմինֆո-ի թղթակցին հաղորդել են ռուսական դիվանագիտական շրջանակների աղբյուրները։
Աղբյուրների հավաստմամբ, Պուտինի այցը նախատեսվում է հոկտեմբերի 1-ին։ Սակայն նրանք դժվարացել են ասել, թե արդյոք դա կլինի աշխատանքային կամ պաշտոնական այց։
Նշենք, որ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է Երևան, և հույս էր հայտնել, որ այցը տեղի կունենա կամ մինչև 2018 թվականի ավարտը, կամ 2019-ի սկզբին: Սակայն Պուտինի ՀՀ այցի ժամկետները մշտապես հետաձգվում էին ՌԴ նախագահի հագեցած գրաֆիկի պատճառով։