Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 28-29-ը կայցելի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքը:
Ավելի վաղ Արմինֆո-ն հայտնել էր, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Փաշինյան-Ալիև հանդիպման մասին բազմիցս տեղեկացրել են նաև Երևանն ու Բաքուն։ Այս մասին ասվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ՝ տարածաշրջան կատարած այցի արդյունքներով արված վերջին հայտարարության մեջ ։ Ինչպես ավելի վաղ ասուլիսի ժամանակ ասել էր Փաշինյանը, հանդիպման օրակարգում կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հստակեցումը և բանակցային սեղանի շուրջ Արցախի ներգրավման հարցը:
Կառավարական պատվիրակություն Ավստրիա գործուղելու մասին
ՀՀ վարչապետի մարտի 26-ի որոշման համաձայն՝ նշված օրերին կառավարության ղեկավարի պարտականությունները դրվելու են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա: