Արմինֆո. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է պետության ղեկավարի լիազորություններից հրաժարվելու մասին:
«Ես որոշում եմ կայացրել դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ։ Այս տարի լրանում է 30 տարին, երբ զբաղեցնում եմ ամենաբարձր պաշտոնը։ Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը՚, - ասել Է Նազարբաեւը՝ հանրապետական հեռուստաալիքների եթերից Ղազախստանի ժողովրդին հղած ուղերձում, հաղորդում է «Ինտերֆաքսը՚:
Հանրապետության նախագահի լիազորություններն անցնում են Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, հետո կանցկացվեն ընտրություններ:
Նուրսուլթան Նազարբաևը, ով այս տարի կդառնա 79 տարեկան, Ղազախստանի առաջին և միակ նախագահն է։ 1991 թվականից, երբ Հանրապետությունը ձեռք բերեց ինքնիշխանություն, մի քանի անգամ հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում, վերջին անգամ (արտահերթ ընտրություններում)՝ 2015 թվականի ապրիլին ՝ հավաքելով ընտրողների ձայների 97,75 տոկոսը: Նրա նախագահական լիազորությունների ներկայիս ժամկետը լրանում է 2020 թվականի ապրիլին։ 2007 թվականին խորհրդարանը նրան իրավունք էր տվել առաջադրվել պետական բարձրագույն պաշտոնի համար անսահմանափակ։ Նուրսուլթան Նազարբաեւը կգլխավորի երկրի անվտանգության խորհուրդը։