Արմինֆո. Ադրբեջանական զինված ուժերը կիրառել են 60 մմ ականանետ ՝ արձակելով 9 արկ: Տեղեկությունը հաստատել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Մասնավորապես, մարտի 13-ին ՝ ժամը 10:30-ից 11:15-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով ականանետ: Արցախի Պաշտպանության բանակը ոչ մի կորուստ չի ունեցել։