Արմինֆո.Օպերայի և բալետի թատրոնի մոտ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի 16 մասնակից բերման է ենթարկվել ։
Նախօրեին սկսված բողոքի ակցիան շարունակվում է նաև այսօր։ <Նրանք մեզ զրկում են աշխատատեղերից։ 40-ից ավելի աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի, ո՞վ է կերակրելու մեր երեխաներին: Ավելի լավ է գործարաններ կառուցեն ու աշխատատեղեր ստեղծեն։ Նա, ով պատասխանատու է այս ամենի համար, հիմա պետք է գտնվի Ազատության հրապարակում, Բայց նա (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը,- խմբ.) այստեղ չէ>, - դժգոհել է <Ատլանտա> սրճարանի աշխատակիցը։
Չնայած դրան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հայտարարել է, որ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն ՝ պարզաբանելով, որ քանդման տակ երկու օբյեկտ կա, որոնք գտնվում են Թատերական հրապարակի <առաջին գծում> (<Ջազվե> և <Ատլանտա>): Նա հայտարարել է, որ չի հասկանում ցուցարարների արձագանքը, քանի որ ապամոնտաժման մասին հայտարարվել էր մեկ ամիս առաջ, և սրճարանի տերերը տեղեկացվել են նախատեսված աշխատանքների մասին ։ Ինչ վերաբերում է <Մեղեդի> սրճարանին, այն չի քանդվի, վստահեցրել է Մնացականյանը: <<Շոկոլադնիցա> սրճարանի հետ կապված՝ դատաքննություն է ընթանում, բայց հետագայում այդ սրճարանը նույնպես քանդվելու է>, - ասել է Մնացականյանը ՝ վստահեցնելով, որ ապամոնտաժման աշխատանքները հենց որ ավարտվեն, Երևանի քաղաքապետարանն անմիջապես ձեռնամուխ կլինի այդ տարածքների կանաչապատման աշխատանքներին ՝ նշելով, որ այդ աշխատանքների իրականացման համար հրավիրվել է հոլանդացի լանդշաֆտային դիզայներ ։