Արմինֆո. Սիրիայում ականի պայթյունից տուժած հայ սակրավորի աջ ոտնաթաթն անդամահատել են: Այդ մասին հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` վկայակոչելով Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։
Նրա ասելով, Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: «Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են՚, - ասվում է հաղորդագրությունում: