Արմինֆո.2019թ. մարտի 7-ին Երևանի «Դայմոնդե հյուրանոցի համաժողովների սրահում տեղի կունենա «Հայկական առողջապահական ազգային խորհուրդե կոալիցիայի հիմնադրման պաշտոնական արարողությունը։
Կոալիցիան ստեղծվում է ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացավում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառությունե ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:
Կոալիցիայի նպատակն է մշտադիտարկել առողջապահության ոլորտի պետական քաղաքականության իրականացման ընթացքը, նպաստել բուժօգնության որակի բարելավմանը, առողջապահության ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանությանը և առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Հիմնադիր կազմակերպությունները մեծապես կարևորում են սոցիալական արդարության սկզբունքների վրա հիմնված որակյալ բուժօգնության ապահովումը և դրա հավասար հասանելիությունը բնակչության բոլոր շերտերին և հանրապետության ողջ տարածքում։
Կոալիցիայի առաջնահերթությունների շարքում որպես գերակա ուղղություն առանձնացվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման հիմնախնդիրը։ Առաջիկա 3 ամիսների ընթացքում ուսումնասիրվելու է այն և ներկայացվելու են դրա բարփոխմանն ուղղված գործողությունների առաջարկություններ։
ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքները կօգնեն հասկանալ բուժաշխատողների համար կազմակերպվող ՇՄԶ միջոցառումների հասանելիությունը մարզերում, դրանց հասցեականությունն ու արդիականությունը։