Արմինֆո. ԵԱՏՄ-ում Հայաստանի հաջողությունները ստանում են հասարակության աջակցությունը, ինչի մասին վկայում է «Լազարեւի ակումբի՚ երկրորդ նիստը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը` Մոսկվայում ակումբի երկրորդ հանդիպման բացմանը փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնը:
Գլազեւը իր ելույթում համոզմունք է հայտնել, որ, ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանը ճիշտ աշխարհաքաղաքական ընտրություն է կատարել: Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ փոխադարձ առեւտրի մասնաբաժինը դեռեւս մեծ չէ, եւ օտարերկրյա ներդրումների որոշակի անկում է դիտվում, այդուհանդերձ, Սերգեյ Գլազեւը գտնում է, որ դա ընդհանուր է միտում է բոլոր ԵԱՏՄ երկրների համար: Այնուամենայնիվ, նա նշել է Հայաստանի ներդրումային ակտիվության աճը ԵԱՏՄ-ում: Լավատեսական կանխատեսմամբ, Գլազեւը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 8% աճ:
Գլազեւի կարծիքով, փոխադարձ առեւտրի մասնաբաժնի առայժմ փոքր լինելոը գլխավոր պատճառը արդյունաբերական համագործակցության խզումն է հետխորհրդային շրջանում և դրան հետևած տնտեսական ճգնաժամը: Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում հանրային հարցումների տվյալների համաձայն, Ռուսաստանը անվտանգության ոլորտում գլխավոր գործընկերն է, եւ այդ վստահությունը ակնհայտորեն կաճի համատեղ մեծածավալ նախագծերի իրականացմանը զուգընթաց: