Արմինֆո. Այն փաստը, որ ոստիկանության, ներքին զորքերի շուրջ 220 ծառայողներ տարբեր չափի վնասվածքներ են ստացել, իսկ բանակից որևիցե վիրավոր չի եղել, կամ վնասվածքներ չեն ստացել,
վառ ապացույցն է, որ բանակի հետ բախումներ տեղի չեն ունեցել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ բանակն այսօր հիմնական թիրախավորված կառույցն է Մարտիմեկյան իրադարձությունների շրջանակներում։
Նշենք, որ Օհանյանն անցնում է 2008 թ. մարտի 1–ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: