Արմինֆո. 2019 թվականին կավալենա ԵՄ <Հովանոցային ֆոնդից> Հայաստանին աջակցույթունը: Այդ մասին փետրվարի 26-ին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, անցած տարի Հայաստանն առաջին անգամ 10 մլն եվրո ստացավ այդ ֆոնդից: Այդ ժամանակ արդեն ԵՄ-ն 20-25%-ով ավելացրեց Հայաստանին ֆինանսական աջակցությունը: Բացի այդ, ինչպես նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարը, այդ ֆոնդին անդամակցությունն ավելի կարևոր է ստացված գումարներից, քանի որ <Հովանոցային ֆոնդը> քաղաքական գործիք է,այն առաջարկվում է այն դեպքերում, երբ առաջընթաց է արձանագրվում քաղաքական բարեփոխումների ճանապարհին: <Ընթացիկ տարում <Հովանոցային ֆոնդից> աջակցությունը կավելանա, և դա քաղաքական կարևոր ազդակ է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական և այլ բարեփոխումների հարցում՝ ներառյալ ընտրությունները>,- նշել է Սվիտալսկին:
Նա նշել է, որ 2019 թվականը վճռորոշ կլինի 2021 թվականից հետո կողմերի պարտավորությունների որոշման առումով: Բազմամյա ֆինանսավորման շրջանը վերաբերում է առաջիկա 7 տարիներին՝ 2021 թվականից հետո: Եվ եթե Հայաստանն ընթանա բարեփոխումների ճանապարհով և ցույց տա հատկացված միջոցների նպատակային օգտագործում, ապա, դեսպանի խոսքով, կարելի է ակնկալել ֆինանսավորման զգալի ավելացում: