Արմինֆո. Արցախի Պաշտպանության բանակում չեն հաստատել հայկական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին Ադրբեջանի ՊՆ տեղեկատվությունը:
ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես, ասել է. <Տվյալ պահին այդպիսի տեղեկություն չկա: Եթե նման բան տեղի ունենա, հասարակությունը ժամանակին կտեղեկացվի այդ մասին>:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել, թե իբր փետրվարի 21-ին հայկական Х-55 մարտավարական անօդաչու թռչող սարքը փորձել է ադրբեջանական զորքերի դիրքերի հետախուզություն իրականացնել, սակայն Ադրբեջանի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները հայտնաբերել և խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարքը: