Արմինֆո.Մի շարք ծանր հանցագործությունների մեղադրանքով կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը դեռ «Նաիրի» բժշկական կենտրոնում է: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հաղորդել է բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:
«Գրիգորյանի դուրս գրման հարցն առայժմ չի քննարկվում», - ասել է նա: Գնունիի ասելով, շաքարային դիաբետի ֆոնի վրա Գրիգորյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը դեռ բարձր է: Միեւնույն ժամանակ, նա հաղորդել է, որ ինտենսիվ բուժման ֆոնին Գրիգորյանի առողջական վիճակը համեմատաբար կայունացել է, բայց` ոչ լիովին:
Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքերով, Գրիգորյանի քրոնիկ հիվանդությունների դեկոմպենսացիան կարող է հարուցված լինել մի շարք գործոնների ֆոնին: «Գրիգորյանի առողջության վատթարացումը կարող է կապված լինել բազմագործոն ազդեցությունների հետ, դա կարող է հարուցված լինել սթրեսից, սննդակարգի խախտումից, որոշակի դեղերից ինքնակամ հրաժարվելուց», - պարզաբանել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրենը:
Հավելենք, որ այսօր Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է տարածել, որի համաձայն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: