Արմինֆո.Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։
Կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։Նախարարը բարձր է գնահատել դեգրադացված հողերում անտառտնկման չինական փորձը և կարևորել Հայաստանում նմանատիպ աշխատանքների փորձնական ծրագրի իրականացումը։
Դեսպան Թիեն Ըրլոնգը կարևորել է բնապահպանության ոլորտում համագործակցության մեկնարկը և հույս հայտնել, որ այն իր շարունակությունը կստանա ապրիլին Պեկինում կայանալիք «Գոտի և ճանապարհե միջազգային համագործակցության համաժողովի շրջանակներում, որին հրավիրված է նախարար Գրիգորյանը։
Կողմերը քննարկել են նաև էլեկտրոմոբիլների օգտագործման խթանման, բնապահպանական մոնիթորինգային համակարգի կատարելագործման, ուսուցողական ծրագրերի իրականացման հարցեր։