Արմինֆո. ՀՀ կառավարության ծրագրում Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը դիտարկվում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կառավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչումը չի դիտարկում զուտ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: <Մենք այն դիտարկում ենք ցեղասպանությունների կանխարգելման և գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում: Այդ ճանապարհին մենք պետք է լինենք առավելագույնս պրոակտիվ>,- հայտարարել է Փաշինյանը: