Արմինֆո. Կադրերի հարցում կառավարությունը կշռադատված և զգուշավոր քաղաքականություն կվարի, փետրվարի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով միջին օղակի պետական ծառայողների փոխարինման անհրաժեշտության վերաբերյալ <Իմ քայլը> խմբակցությունից ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյան հարցին:
Ինչպես նշել է Փաշինյանը, դժվար է գնահատել պաշտոնյայի աշխատանքը, եթե չկան գնահատման համապատասխան չափորոշիչներ: <Ենթադրենք, մենք հեռացնում ենք Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների 90%-ին, որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ բացը լրացնելու համար: Էդ ընթացքում ո՞վ է հարկերը հավաքելու>,-հարցրել է վարչապետը՝ նշելով, որ պետեկամուտների համակարգը ձևավորվել է 15 տարվա ընթացքում, և հնարավոր չէ մեկ ամսում լուծել բոլոր կադրային հարցերը: <Այո, մենք հեղափոխություն ենք արել, բայց դա Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն չէ, որը հանգեցրեց
որակյալ կադրերի զանգվածային գնդակահարության>,- նշել է կառավարության ղեկավարը: