Արմինֆո.Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ են գումարներ, իսկ որտեղ են դրանց աղբյուրները, ինչ ժամկետներ են հարկավոր տնտեսական հողափոխության համար, այդ ամենի մասին կառավարության ծրագրում չի խոսվում, լրագրողների հետ զրույցում ասել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
<Տնտեսությունում անհրաժեշտ է գումարներ ներդնել, առանց դրա տնտեսական աճ չի լինի: Իսկ ներդրումների համար անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել, ամբողջ աշխարհին բացատրել, որ Հայաստանի նախարարների նոր կաբինետը ներկայացնում է լավ ծրագրեր, հնարավորություններ, արտոնություններ>,- ասել է Ծառուկյանը:
Նա նաև հայտնել է, որ ԲՀԿ խմբակցությունում կետ առ կետ ընթերցել են կառավարության ծրագիրը <Պետք է նշել, որ ամեն բան շատ գեղեցիկ է գրված, ծրագիրը լի է կամեցողություններով ու ցանկություններով>,- ասել է նա՝ հրաժարվելով, սակայն, գաղտնազերծել, թե ինչպես է կուսակցությունը քվեարկելու փաստաթղթի առնչությամբ: <Արդեն տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն, իսկ հիմա պետք է տեղի ունենա տնտեսական հեղափոխություն>,-հայտարարել է Ծառուկյանը:
Այնուամենայնիվ, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, Ծառուկյանը հստակ ցուցում է տվել կուսակիցներին՝ <կողմ> քվեարկել կառավարության ծրագրին: