Արմինֆո. Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին հայտնում է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նրա խոսքով, հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:
Ավելի վաղ, հայկական ԶԼՄ-ների համաձայն, մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում հարցաքննվել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: