Արմինֆո.Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում:
Փաստաթղթի համաձայն՝ զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Այս առումով Կառավարության անելիքը շատ հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթա¬կառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։ Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։
Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թ. Հայաստան է այցելել
1 651 782 զբոսաշրջիկ, ինչը 10,5%-ով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից: