Արմինֆո. Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ տարբեր ուղղություններով: Այդ մասին փետրվարի 6-ին ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:
<Քաղաքական առումով մեր հարաբերություններն սկսել են ընդլայնվել՝ հատկապես 2018 թվականից հետո, երբ տեղի ունեցան երկու երկրների ներկայացուցիչների պաշտոնական այցերը, մասնավորապես՝ Իտալիայի նախագահի>,- նշել է դեսպանը: Ինչպես հայտարարել է դիվանագետը, դա պատմական այց էր՝ հստակ արդյունքներով:
Անդրադառնալով <թավշյա հեղափոխությանը>՝ դիվանագետն ընդգծել է, որ կարևորն այն է, որ դա տեղի է ունեցել Սահմանադրությանը համապատասխան և դրա շրջանակներում: <Եվ դեսպանատան պատուհանից տեսնելով, թե ինչ է տեղի ունենում, հասկանում էի, որ խոսքն ազգային զաթոնքի մասին է: Այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ, ցանկացած բիզնեսմենի համար խթան է>,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով, իտալացի գործարարները Հայաստանը դիտարկում են որպես շուկա և ԵԱՏՄ անդամ երկիր: <Նրանք ուսումնասիրում են, թե այստեղ բիզնեսի համար ինչպիսի պայմաններ են ստեղծված, նպաստավոր են արդյոք աշխատանքի համար>,- նշել է դիվանագետը: Այս առումով նա նշել է, որ ապրիլին կբացվի կերամիկայի արտադրության ֆաբրիկա՝ ամենաժամանակակից եվրոպական տեխնոլոգիաներով: