Արմինֆո.BBC ռադիոկայանի Global Issues հաղորդման հերթական թողարկումը նվիրված կլինի Հայաստանին: Հաղորդման ձայնագրությունը տեղի է ունեցել նախօրեին Երևանի ամերիկյան համալսարանում: Հայաստանի վերջին քաղաքական և տնտեսական գործընթացներին նվիրված քննարկումներին մասնակցել են ԼՀԿ-ից ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը, կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, հրապարակախոս Մարիա Թիթիզյանը: Ունկնդիրների հարցերն առնչվել են Հայաստանի հեղափոխությանը:
«Global Issues – Yerevan՚ հաղորդումը կցուցադրվի փետրվարի 9-ին, տեղական ժամանակով 23:00-ին և փետրվարի 10-ին` 16:00-ին: Այնուհետև այն հասանելի կլինի www.bbc.com/worldserviceradio կայքում: