Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է Ռուսաստանում մի շարք հայկական ԶԼՄ-ների կայքերի արգելափակման մասին:
Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ամենօրյա կապի մեջ է ռուսական պատկան մարմինների հետ՝ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով: <Որքան տեղյալ եմ, այսօրվա դրությամբ խնդիրը մասնակի լուծվել է>,- նշել է նա՝ հավաստիացնելով, որ խնդիրը նաև տեխնիկական բնույթ է կրում, և քայլեր են ձեռնարկում դրա վերացման ուղղությամբ: